ՈՒՂՂԱՓԱՌ ՄԻՈՒԹՅՈՒՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԵ-Ի ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները կատարվում են նրա արտասահմանյան հովանավորների հրահանգներով, ՌԻԱ Նովոստիին ասել է «Ալ-Մաշրեկ» Մերձավոր Արևելքի ուղղափառ միության գլխավոր քարտուղար և «Ալ-Արաբի ալ-Մաշրիկի» հետազոտական կենտրոնի ղեկավար Իլյաս էլ-Մորը։
Ուղղափառ Մերձավոր Արևելքի միությունը ստեղծվել է 2024-2025 թվականներին և բաղկացած է Մերձավոր Արևելքի երկրների ուղղափառ համայնքներից։
Գործակալության զրուցակիցը Հայաստանի վարչապետի գործողությունները որակել է որպես «լուրջ սխալ» Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նրա խոսքով՝ սա Արևմուտքի կողմից պարտադրված քաղաքականություն է, որը նպատակ ունի համակարգված կերպով թուլացնել եկեղեցին, ինչպես արդեն տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Ռումինիայում։ «Փաշինյանի նման քաղաքականությունը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա, հաշվի առնելով, որ Հայաստանում ներդրումների ավելի քան 60%-ը ռուսական են։ Ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանի վերջերս ձերբակալությունը ազգային արժեքների դեմ կազմակերպված արշավի մի մասն է, որտեղ գլխավոր թիրախը Հայ եկեղեցին է», - հավելել է Էլ-Մորը։
Ուղղափառ միության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունների և եկեղեցու միջև առճակատումը սկսվել է 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց և նրա արևմտամետ կուրսից, որը հեռու է հայ հասարակության և հոգևորականության ավանդույթներից։ Իրավիճակը սրվել է 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կտրուկ քննադատել է Փաշինյանին և պահանջել նրա հրաժարականը։ «Այս պահին Հայաստանը խորը ներքին հակամարտություն է ապրում երկու ուղղությունների միջև. մեկը ձգտում է պահպանել եկեղեցում մարմնավորված մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությունը, իսկ մյուսը երկիրը քաշում է արևմտյան հովանոցի տակ՝ այն վերածելով գործիքի իր սեփական դաշնակիցների և հարևանների դեմ», - ընդգծել է գործակալության զրուցակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 15:20
Главы правительств России и Армении Михаил Мишустин и Никол Пашинян провели встречу на Алтае, сообщает пресс-служба правительства РФ.
-
2025-07-24 15:09
55-летняя Марине Авалян из Тынды (Амурская область) не попала на злополучный рейс Ан-24 "Хабаровск-Благовещенск-Тында" и осталась в живых. Об этом сообщает ТГ-канал Shot.
-
2025-07-24 15:05
Запад пытается вывести процесс армяно-азербайджанской нормализации из регионального контекста и подчинить его собственным интересам. Об заявила официальный представитель МИД России Мария Захарова на бриифнге в четверг.
-
2025-07-24 15:01
Максимальный срок рассмотрения дела в связи с ЭСА составляет 3 месяца. Он может быть продлен еще на месяц, если одна из сторон подаст ходатайство о продлении срока для изучения вопроса. Об этом заявил председатель Комиссии по регулированию общественных услуг Месроп Месропян на брифинге после заседания правительства сегодня, 24 июля.