Կառավարությունը դադարեցրեց Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացրեց։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2025 թվականի մայիսի 27-ին՝ իր հրաժարականի դիմումի համաձայն։
Համայնքի ավագանին սահմանել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ՝ հունիսի 12-ին, այդ նիտը սահմանված ժամկետում հրավիրվել է, սակայն իրավազորության բացակայության պատճառով չի կայացել։
Հունիսի 25-ին հրավիրված նիստը ևս իրավազորության բացակայության պատճառով չի կայացել, ինչը առաջացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք։
Նշենք, որ ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-14 13:49
С 11 по 13 июля в Армению въехали 99 автоцистерн со сжиженным газом. Об этом сообщил министр экономики республики Геворк Папоян в социальных сетях.