Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն Կուալա Լումպուրում կայացած հանդիպման ժամանակ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մշակման շրջանակներում, այդ թվում՝ հուլիսի 3-ին կայացած նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում, մանրակրկիտ համաժամեցում է իրականացվել երկկողմ օրակարգի հարցերի ամբողջ շրջանակի և աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Կայացել է մտքերի առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները նաև հաստատել են իրենց հանձնառությունը հակամարտությունների խաղաղ լուծումներ գտնելու հարցում և ընդգծել երկկողմ դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման հետագա աշխատանքի կարևորությունը։
Ռուսաստանը և ԱՄՆ-ն կշարունակեն իրենց արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի երկխոսությունը, ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Լավրովը և Ռուբիոն հաստատել են իրենց հանձնառությունը կապերը վերականգնելու հարցում, ինչը կարող է նպաստել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների վերականգնումը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.