Բագրատ սրբազան․ Պահանջում եմ հրապարակել ձայնագրության ամբողջ համատեքստը
Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է հանրայնացնել ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններում առկա խոսակցությունների ամբողջական համատեքստը։ Այս մասին ասվում է նամակում, որը նա կալանավայրից փոխանցել է փաստաբանների միջոցով։
Նշենք, որ օրեր առաջ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ հրապարակված ձայնագրություններն առանձնացված են, դրանք այն հատվածներն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում գործի տեսանկյունից, մնացածը «կենցաղային խոսակցություններ են»։
Կալանավայրից հղած նամակում Բագրատ սրբազանն անդրադարձել է «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» արտահայտությանը և նշել, որ իշխանություն չունեցող անձը չի կարող այլ մարդկանց բանտարկել։
«Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է… Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածը արտասանվել է այլ համատեքստում և վերաբերում է որևէ իշխանության գործառույթի»,– գրված է նամակում։
Նշենք, որ Բարգատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանն արդեն հայտարարել էր, որ գործի նյութերի արձանագրության մեջ կա խոսակցություն, երբ «Սրբազան պայքարի» մասնակիցներն ասում են` «գնանք, այս գործողությունը իրականացնենք օրինական եղանակով, սակայն ՔԿ–ի ձայնագրության մեջ «օրինական եղանակով» արտահայտությունը հանված է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.