Последние новости

Բաքվում հայ գերիների հերթական «դատը». հարցաքննել են «տուժածներին»

Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և այլ գերեվարված հայերի «դատավարության» հերթական նիստը։

Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, այսօր ցուցմունք են տվել այսպես կոչված ադրբեջանցի «տուժածները»։

Դատական հաջորդ ​​նիստը նշանակված է հուլիսի 14-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ