Խոսնակ․ ՀՀ-ն չի քննարկում սեփական տարածքի վերահսկողությունը 3-րդ կողմի արտապատվիրակելը
Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, որ ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից հնարավոր է վարձակալվի։
«Այդ անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաև՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետևաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»,–ասել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
Այնուհետև Բարաքը տեսական սցենար է նկարագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն կարող էր «վերահսկողության տակ վերցնել իրավիճակը»՝ 100 տարով վարձակալելով այդ տարածքը, որպեսզի, նրա արտահայտությամբ, «բոլորը կարողանան օգտագործել այն»: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ Սյունիքի մարզի մասին է, ինչը փաստացի նշանակում է ինքնիշխանության սահմանափակման առաջարկ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամը նյութ էր հրապարակել, որտեղ խոսվում էր այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ:
Հուլիսի 10-ին ԱՄԷ-ում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հաղորդագրության մեջ զրույցի բովանդակության մասին էական մանրամասներ չեն նշվել: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի բացումն ու զարգացումը»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 17:55
Апелляционный суд изменил меру пресечения в отношении бывшего мэра Ванадзора Самвела Дарбиняна и его брата Сейрана Дарбиняна. Об этом Sputnik Армения сообщил его адвокат Рубен Акопян.
-
2025-07-29 17:53
Турецкая компания Baykar на прошлой неделе провела симуляции полетов БПЛА на границе с Арменией, пишет тг-канал "Поствойна".
-
2025-07-29 17:51
Бывший главнокомандующий ВСУ, а ныне посол Украины в Великобритании Валерий Залужный — предпочтительный кандидат на пост президента Украины, и на альпийском курорте фактически "прошли выборы нового президента", сообщает пресс-бюро Службы внешней разведки Российской Федерации.
-
2025-07-29 17:49
Я выбрал Пашиняна (премьер-министр Армении – ред.), но жалею об этом, все жалеют, что выбрали его. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил один из жителей села Даштакар общины Веди Араратской области.