Последние новости

Էրդողանի վարչակազմն արձագանքել է Հայաստանի տարածքով միջանցքի մասին ԱՄՆ հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տրանսպորտային միջանցքը վարձակալել Իրանի սահմանի մոտակայքում, Բաքվի և Երևանի միջև բանակցությունները խթանելու համար:

«Մենք տեղյակ չենք դրանից, ոչինչ չենք կարող մեկնաբանել», -ըստ РИА Новости-ի՝ հայտարարել են Էրդողանի վարչակազմում:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարությանը միացնող իր տարածքի երրորդ կողմին տեղափոխելու հնարավորությունը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ