Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը
«Հրապարակ» գրում է ․ Վարչախումբը մատը մատին չի խփում՝ 2 տարի Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնելու համար։ Ոմանց թվում է, թե քայլեր ձեռնարկվում են` չի ստացվում, սակայն այդպես չէ:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ անում են նրան ազատելու համար։ Օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում պատմեց, որ կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը:
Մեր աղբյուրները հայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապվել են Թրամփի աղջկա ամուսնու հետ և բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որը կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը` որ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, մերժում են ստացել:
Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը: Ի դեպ, Գենսերը հարցազրույցում ասաց, որ եթե գերիների հարցը մինչև պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ «կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը»։
«Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, որոնք այս հարցով հանդիպել են Փաշինյանի հետ, նրան ասել են, որ նախագահ Թրամփն այլ դիրքորոշում ունի գերիների վերաբերյալ, քան Բայդենը, դա նրա համար առաջնահերթություն է։
Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնության հասնելու հնարավորություն, և նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մասը՝ նախքան կամ միաժամանակ... Փաշինյանը պետք է այս հարցով խրախուսի Թրամփին՝ գերիների ազատ արձակվելու համար, դա պետք է անի թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր տարբերակով»,- ասել է նա։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.