Ադրբեջանական զինուժը մեծ հետախուզական աշտարակ է կանգնեցրել Նոյեմբերյանի սահմանագոտում
Ադրբեջանական զինուժը Նոյեմբերյանի սահմանագոտում ավելի մեծ տարածք հետախուզելու նպատակով մեծ աշտարակ է կանգնեցրել, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ հրապարակելով աշտարակի լուսանկարը։
«2024 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնեցին։ Այդ տարածքներից վերև՝ բարձունքում, ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի»,- նշել է Սարգսյանը։
Նա հայտնել է, որ լուսանկարն ինքն է արել՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից աշտարակը լավ տեսանելի է։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի ապրիլի 19-ին նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածների անցումը Տավուշի 4 գյուղով։
Նույն թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։ 2025 թվականի փետրվարին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվելու է Տավուշի հյուսիսային հատվածից։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.
-
2025-07-17 11:04
Тема предложений, полученных от стран-посредников в 2019 году — за год до войны, и ответа армянской стороны на эти предложения остается загадкой. Вчерашняя пресс-конференция также не стала исключением.