Փաստաբանը Սամվել Կարապետյանի կալանքը վերացնելու վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը գործարարի կալանքը վերացնելու վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտնել է փաստաբանը։
«Այսպիսի ակնհայտ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու ոչ միայն լիազորությամբ, այլև ստեղծված իրավիճակում այլևս պարտականությամբ օժտված է ՀՀ դատախազությունը, և դրա վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել գլխավոր դատախազին»,- գրել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ «Կարապետյանին կալանավորել են հունիսի 17-ի իր հարցազրույցի համար, որտեղ նա պաշտպանել էր Մայր Աթոռին և քննադատել օրվա իշխանությունների կողմից իրականացվող առնվազն հակասահմանադրական ոտնձգությունները»։
«Հունիսի 18-ից մինչ օրս Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն՝ կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հունիսի 17-ի հարցազրույցը գնահատել 2025-ի հուլիսի 4-ի և հուլիսի 14-ի՝ Կարապետյանի կողմից ներկայացված հայտարարությունների շրջանակներում»,- հավելել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում իրականությունից հեռու ցանկացած վարկած «չի կարող դիմանալ քննադատությանը և պարզապես օրենքին»։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։ Հուլիսի 4-ին ի աջակցություն Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքին գործարարը փաստաբանների միջոցով կալանավայրից ուղերձ էր հղել՝ կոչ անելով միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ: Հուլիսի 14-ին գործարարը տեղեկացրել էր, որ քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.