Սահմանազատումից հետո ՀՀ տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը մեկնաբանել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի պնդումներն այն մասին, որ սահմանազատումից հետո Հայաստանի տարածքը կրճատվել է 343 քառ.կմ-ով։
Սարգսյանն այդ մասին գրել է սոցցանցերում՝ օգտատերերի հարցերին ի պատասխան։
«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը զբաղեցնում է 29 743 քկմ տարածք։ Սահմանազատման գործընթացի ժամանակ, ըստ ամենավերջին՝ 1974թ․-ի ճշգրիտ քարտեզների, այդ տարածքը 29 400 կմ/ք է»,-գրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրով «կամրագրվի» այդ 29 400 քառ․ կմ-ոց տարածքը։
Sputnik Արմենիան պարզաբանման համար դիմել է սահմանազատման հարցերով ՀՀ պետական հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։
Հարցրել էինք, թե արդյոք Սարգսյանի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ինչքա՞ն է կազմում ՀՀ տարածքը ըստ 1974-1976 թթ․ (կամ սահմանազատման համար օգտագործվող) քարտեզների, ինչպես նաև խնդրել էինք հստակ նշել, թե ինչ չափի տարածք է Ադրբեջանն օկուպացրել ՀՀ տարածքից 2021-2022 թթ․։ Մեր հարցերին ուղղակի պատասխան չեն տվել։ Գրասենյակից նշել են, որ մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ արդեն իսկ պաշտոնական հայտարարություններ եղել են, և հղումներ են ուղարկել:
«Նշված հարցերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ այս պահին առկա չեն»,-ասում են գրասենյակից։
Ի դեպ, հղումներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն է «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով։ «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառ.կմ տարածքով»,-ասվում է առաջին նախադասության մեջ։ Մյուս երկուսը վերաբերում են Ադրբեջանի կողմից Հայաստանի 31 գյուղերի (գյուղատնտեսական և այլ հողեր) վարչական տարածքների օկուպացիայի մասին իշխանությունների հայտարարություններին։ Այս մասին մենք գրել էինք ավելի վաղ։
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանիում կոալիցիա է կազմում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.