Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ 7 ՏԱՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
Մյուս երկրների ղեկավարների շփումները լրագրողների հետ՝ բոլորովին այլ որակ և բովանդակություն ունեն:
Նիկո՛լ, այսօրվա ասուլիսում հնչած հարցերի մեծ մասից կրկին երևաց, թե որքան վատ, խայտառակ վատ կառավարչություն ունեք...
Առաջին, իսկ օրվանից քննադատելով ու համոզված լինելով, որ ձեր նպատակը ի շահ Հայաստանի և Արցախի (չէր)չէ՝ այնուամենայնիվ, անգամ այսօր ցավով եմ կրկնում, որ դուք բոլորդ խայտառակ կերպով ձախողվել ու աղետի եք բերել մի ողջ ժողովրդի:
Նորից լսիր լրագրողների հարցերի մեծ մասն ու կտեսնես կառավարման վերջին յոթ տարիների արտացոլանքը:
Այսօրվա փոթորկվող աշխարհում բազմաթիվ լուրջ հարցեր են առաջանում քաղաքացիների համար: Կառավարության պատասխանատուները խոսում են իրենց երկրների ու քաղաքացիների տարբեր տեսակի (ֆիզիկական, կոմունիկացիոն, բարոյա-հոգեբանական, պարենային, էներգետիկ, կիբեռ, տնտեսական, մշակութային, էկոլոգիական, բիոլոգիական և այլ) անվտանգությունից, ոլորտային խնդիրներից, ներդրումային ռիսկերից, սոցիալական բևեռացումից, դեմոգրաֆիկ փոփոխությունից, արտաքին քաղաքականության իրատեսական ու պրոբլեմատիկ խնդիրներից, նոր սպառնալիքներից, ու կենսական շահերից...
Ի՞նչ տվեց այսօրվա ասուլիսը, ո՞ր կարևոր կամ արդիական հարցերին տրվեց սպառիչ և/կամ հիմնավոր պատասխան, ի՞նչ էական ուղղերձներ փոխանցվեց ՀՀ քաղաքացիներին, որտե՞ղ են ՀՀ կառավարության լուծումներն ու առաջարկները:
Նկատե՞լ ես արդյոք, թե այսօրվա ասուլիսից հետո, հիմնականում ի՞նչ են քննարկում մարդիկ: «Արցախն Ադրբեջանի կազմում ուշ ճանաչեցի», «շարասյունը՝ հանրային տրանսպորտ է», «ոտքս ցավում էր», «դոմփելը», «յուղած չագուճը», «պրախադնոյ դվորը», «կուսակցություն փակել-չփակելը», «հավսար-զգաստը», «պետություն՝ պետության մեջը», «Վեհարանն ազատենքը», «հայհոյանքով մի մրցեքը» և այլն:
Այն հարցերին էլ, որ փորձեցիր պատասխանել՝ ավելի շատ ու ավելի բարդ հարցեր առաջացան:(
Ոչ մի կառուցողական միտք, ոչ մի դրական ուղղերձ, ոչ մի հասկանալի գաղափար, ոչ մի իրատեսական լուծում, ոչ մի առողջ միջավայր, ոչ մի լավ սպասելիք, ոչ մի հուսադրող տեսլական...
P.S. Իմփիչմենտն իրավա-քաղաքական գործիք է, որը կիրառելի է ոչ թե խմբային, այլ բացառապես պետական շահերից ելնելով:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:01
"Антиатомная риторика Турции и Великобритании вновь активизировалась, на этот раз в виде скоординированных информационных ударов по Армянской АЭС, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-29 09:54
Возрожденный Джаз-оркестр "Арцах" при поддержке организации ДИАЛОГ и ее друзей продолжает свой творческий путь будучи верным музыкальным традициям Арцаха, армянской культуре и международному джазу.
-
2025-07-28 11:16
Компания «Южно-кавказская железная дорога» в разгар летнего сезона пассажирских перевозок обновила ряд объектов пассажирской инфраструктуры, что направлено на повышение уровня предоставляемых услуг.
-
2025-07-28 10:34
Открытое письмо Чрезвычайному и Полномочному Послу Российской Федерации в Республике Армения господину Сергею Павловичу Копыркину