ՀՀ-Ն 2-Ի ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐՈՂ Է 3 ՓԱԿ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱԼ
Քաղաքագետը` ճանապարհի արտապատվիրակման մասին
Միացյալ Նահանգներն ուղիղ ներգրավված է «Զանգեզուրի միջանցքի» բացման գործընթացում։ Sputnik Արմենիային հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմանը։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
Քաղաքագետն այս իրավիճակի համար երկու հիմնական պատճառ առանձնացրեց։ Նրա խոսքով` առաջինն այն է, որ ԱՄՆ-ում հասկացել են` Իրանի զսպող գործառույթներն ու տարածաշրջանային դերը թուլացել են։
«Թուրքիան մինչև Իրանի դեմ Իսրայելի հարձակումը կոչ էր անում Իրանին չխոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, այլ հասկանալ, թե ինչ հնարավորություններ այն կարող է տալ։ Իրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ ակնկալում է Հայաստանից ավելի «կոնկրետ քայլեր» այդ ուղղությամբ», – մանրամասնեց Մելքոնյանը։
Նրա խոսքով` երկրորդ խնդիրը, որը թույլ տվեց ԱՄՆ-ին ուղղակի ներգրավված լինել, դա երկկողմ` Հայաստան–Ռուսաստան և Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունների բացասական դինամիկն է։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող ուղղակի ներգրավվել այս օրակարգում, Իրանի զսպողական դերը գրեթե նվազել է, հետևաբար պատուհանը բաց է։
«Նշանակում է, որ Ադրբեջանը կարողացավ ստեղծել այնպիսի կոնսենսուս, որ ճանապարհը պետք է բացվի, իսկ հիմա քննարկում են ձևաչափերը»,–ասաց Մելքոնյանը։
Նշեց` Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել կոմունիկացիան այն նույն սկզբունքով, ինչ սկզբունքով Իրանն է տրամադրել Ադրբեջանին։ Սակայն Մելքոնյանը նկատեց, որ Իրանը Հայաստանին առաջարկված պայմաններով չէ իր տարածքով ճանապարհ տրամադրել, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը արդեն փոխել է իր մոտեցումն այս հարցում։
«Աստիճանաբար մոտենում ենք այն ձևաչափին, որը 100 տոկոսով Հայաստանի վերահսկողությունը տվյալ ճանապարհի վրա չի նախատեսվում։ Նշանակում է, որ դիվանագիտության մեջ գործող փոխադարձության սկզբունքն այստեղ չկա, որովհետև Նախիջևանի տարածքով Ադրբեջանը չի պլանավորում մեզ տրամադրել կոմունիկացիաներ, որ հասնենք Իրան կամ Մեղրի։ Իսկ Հայաստանը պետք է ինչ-որ էքսկլյուզիվ ֆորմուլա ընդունի Ադրբեջանի և Թուրքիայի օգտին, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար շատ կարևոր է, որ կոմունիկացիան ամբողջությամբ Հայաստանի վերահսկողության ներքո չլինի», – ընդգծեց քաղաքագետը։
Խոսելով ճանապարհների արտապատվիրակման հետևանքով Հայաստանի համար հնարավոր ռիսկերից, եթե անգամ պահպանվեն ՀՀ կառավարության կողմից հայտարարված Հայաստանի իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները` Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ դեռևս որևէ մեկը չի կարող բացատրել, թե տեխնիկապես ինչպես է կյանքի կոչվելու այս գործընթացը։
«Եթե Հայաստանը լիարժեք վերահսկողություն չունենա, դա նշանակում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի նոր մոդել են հաստատում՝ ըստ որի, Հայաստանն իր իսկ տարածքում չի վերահսկում կոմունիկացիան։ Սա կարող է նշանակել, որ ապագայում Հայաստանի վերահսկողությունը կթուլանա և նույնիսկ կհասցվի զրոյի։ Այդ դեպքում երկու փակ սահմանի փոխարեն Հայաստանը կստանա երեք փակ սահման՝ փաստացի կտրվելով Իրանից»,– եզրափակեց Սերգեյ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16–ի ասուլիսում հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.