ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի, Բագրատ և Միքայել սրբազաններն էլ կմասնակցեն
Վարդավառի տոնին «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն նաև այնտեղ պահվող արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ, և մեզ թույլ են տվել ծառայությունն անցկացնել այս կիրակի։ Պատարագը կվարի ՔԿՀ–ի հոգևորականը, և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրեց իրավաբանը։
Փաստաբանը ավելացրեց, որ ՔԿՀ աշխատակիցները ուշադիր են Միքայել Աջապահյանի նկատմամբ, և նա բողոքներ, դժգոհություններ չունի, նրա առողջական վիճակը նույնպես բավարար է։
«Արքեպիսկոպոսը զբաղված է հոգևոր գրականություն կարդալով։ Նա խնդրել է մի քանի գիրք, որոնք փոխանցել են իրեն»,– ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` այս պահին դեռ չեն նախատեսում նոր հայցեր ներկայացնել պաշտոնյաների դեմ, թեև այդ հարցը քննարկել են Աջապահյանի հետ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ հայտնեց, որ հոգևորականները շարունակում են մնալ նույն խցում: Բագրատ սրբազանը ևս չի բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից:
«Սրբազանը հոգով ուժեղ է և առույգ։ Զբաղվում է ընթերցանությամբ, հոգևոր գրականություն է կարդում, ուսումնասիրում է ֆրանսերեն և պարսկերեն: Այն ամենին, ինչ տեղի է ունենում, հումորով է վերաբերվում, հասկանում է, որ այդ բոլոր կեղծ, շինծու քաղաքական հետապնդումները կմնան անցյալում, և արդարությունը կհաղթանակի»,– ասաց Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես այցելելու է Բագրատ սրբազանին, հատկապես որ այսօր նրա ձեռնադրման 30 տարին է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.