Նուբարաշենի աղբավայրը կրկին այրվում է․ մարման աշխատանքներ են ընթանում
Նուբարաշենի աղբավայրի 1000 հեկտար տարածքում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Երևանի քաղաքային աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Վահե Վարդապետյանը պատմեց, որ հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան։ Նախ փորձել են իրենց ուժերով իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները, սակայն այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, կրկին հրդեհի օջախ է հայտնվել։
«Այս պահին աշխատում է ԱԻՆ 3 մարտական հաշվարկ, զուգահեռ մենք իրականացնում ենք հողային աշխատանքներ՝ հողալցման, հրդեհաշիջման։ Մոտ 1000 մ² տարածք է այս պահին ընդգրկում հրդեհը։ Իրավիճակը տվյալ պահին վերահսկելի է, քանի որ դեռ քամու ուժգնացում չունենք։ Փորձում ենք ինտենսիվ հողային աշխատանքներով և ջրով ամբողջությամբ ավարտել հրդեհաշիջման աշխատանքը»,– ասաց Վարդապետյանը։
Նա դժվարացավ կանխատեսել, թե կրակի մարման աշխատանքներն ինչքան կտևեն։ Ննկատեց, որ երբեմն թաքնված օջախներ են լինում, որոնք կարող են հրդեհի բռնկման նոր պատճառ դառնալ։
«Ամբողջ տարվա ընթացքում՝ ռիսկը գնահատելով, ապահովել ենք հողային աշխատանքների անընդհատությունը։ Կարծում եմ, եթե այս տեմպերով մենք շարունակենք, նույնիսկ օրվա վերջ պետք է ամբողջությամբ ավարտենք հրդեհաշիջման աշխատանքները»,– ասացնա։
Աղբավայրի տնօրենի ժ/պ-ի խոսքով՝ օրական միջինը 8-10 բեռնատարով հողալցման աշխատանքներ են իրականացվում, տեղում աշխատում է նաև ջրցան մեքենան։ Որպես հրդեհի բռնկման հիմնական պատճառ Վահե Վարդապետյանն առանձնացրեց ջերմաստիճանի բարձրացումը։
«Օրինակ՝ ապակյա կտորներ կան, որոնք տապից կարող են տաքանալ ու բոցավառվել և քամով տարածվել։ Այս պահին կոնկրետ պատճառ չեմ կարող մատնանշել, քանի որ հիմնականը տապն ու ջերմաստիճանի բարձրացումն է»,– շարունակեց նա։
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հրդեհների բռնկման պատճառ են նաև աղբավայրում կուտակված գազերը, Վահե Վարդապետյանն արձագանքեց․ «Աղբավայրում կուտակված գազերը հնարավոր է, որ հանդիսանան հրդեհի պատճառներից մեկը, սակայն այս պահին չկա հստակ հաստատում։ Գազերի մի մասը հեռացվում է խողովակաշարով, սակայն շոգ եղանակը և հրդեհի բռնկումը համընկել են»։
Վահե Վարդապետյանը Նուբարաշենի աղբավայրում խնդիրների կարգավորումը նախ և առաջ տեսնում է հողային ինտենսիվ աշխատանքների շարունակման և դրանց անընդհատության ապահովմամբ, իսկ հեռանկարային լուծումը՝ աղբի վերամշակման գործարանի կառուցմամբ։
Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկել, որը մարվեց մեկ շաբաթում։
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը շահագործման է հանձնվել 1950-ականներին։ Այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա, տարածքը կազմում է 52,3 հա։ Քաղաքապետարանի տվյալներով՝ օրական միջին հաշվով 1000-1200 տոննա կենցաղային և այլ աղբ է տեղափոխվում այնտեղ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.