Последние новости

ՆԱՅԵԼՈՎ ԱՌԱՋ, ՀԱՅԱՑՔ ԳՑԵՔ ԴԵՊԻ ՀԵ՛Տ

Վերջին օրերին հասարակայնությունն ակտիվորեն քննարկում է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե կառավարության ընդերքում մշակվել է փաստաթուղթ, որով առաջարկվում է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կոչել Քաղաքացու օր, այն դարձնելով ոչ աշխատանքային։

Խոստովանենք, դժվար է նման նախաձեռնությունը լուրջ ընդունել։ Առաջին հերթին՝ իր անհեթեթության պատճառով. համաշխարհային պատմութունը արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել է նմանատիպ նախագծերի սնանկությունը։ Հայրենի նախագիծն իր կրած իմաստային բեռի առումով ակնհայտորեն նույն ֆիլմաշարից է։ Ասենք, բացի այդ, շատերը մինչև օրս, ըստ երևույթին՝ միամտաբար, ենթադրել են, թե սոցիալական պետության մեջ տարվա 365 օրերից յուրաքանչյուրը պիտի լինի Քաղաքացու օր։ Որքան էլ որ դա վերամբարձ հնչի։ Հետաքրքիր է, ինչո՞ւ և գլխավորը՝ ինչո՞վ պիտի տարբերվի այդ օրը մնացյալ բոլորից։ Ի՞նչ հանդիսություններ, միջոցառումներ են անցկացվելու ապրիլի 23-ին։ Հավանաբար գլխավոր և պարտադիր ատրիբուտներ կդառնան վուվուզելա շեփորն ու թմբուկը, ուղեկցվելով «դըմփ-դըմփ-հո՛ւ» ցեղային ձայնարկությամբ։ Ի դեպ, «հեղափոխական» ինքնագոհությունն այնքան է մթագնել նրանց ուղեղը, որ թշվառների մտքով անգամ չի անցնում, թե ձգտելով պատմության մեջ անմահանալ, իրենց այդ գաղափարով անմահացնում են այդչափ ատելի Սերժ Սարգսյանին։

Իսկ եթե լուրջ, ապա դեռևս սպասման ռեժիմում գտնվող չլուծված խնդիրների խորապատկերին, մեծ հարց է, թե հասարակության որ տոկոսն է իրականում կիսում գաղափարի հեղինակների մոտեցումը, որքան մարդիկ են համոզված, թե անհրաժեշտ է յուրահատուկ դարձնել այդ օրը։ Բավական է հիշել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի «պայծառ» գաղափարը, որը դեռևս անցած տարվա հուլիսին հայտարարեց Հայաստանի պատմության թանգարանում «սիրո և համերաշխության հեղափոխությանը» նվիրված ցուցադրանք կազմակերպելու նախաձեռնության մասին։ Այն ժամանակ «ուռա՜»-ներով ընդունված այդ նախաձեռնությունը կորցրեց այժմեականությունը հեղափոխական էյֆորիայի մարմանը զուգընթաց։ Եվ արդյունքում մեզ բոլորիս երկար կյանք մաղթեց։ Այսօր բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Քաղաքացու օրվա գաղափարը նույն շարքում է կանգնելու թանգարանային ցուցադրանքի գաղափարի հետ

Ի դեպ, Մակունցի մասին։ Քաղաքացու օր սահմանելու նախաձեռնությունն առանձնակի գորովաշարժ է ընդդիմախոսի հետ քաղաքական հաշվեհարդար տեսնելու իշխանական կուսակցության հասարակական գործիչների փորձի խորապատկերին։ Եվ այդ ճչացող փաստին հաջորդած արձագանքի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, որը, նույնիսկ չնայած բուն հասարակական գործիչների (երկու ճամբարներից) հայտարարություններին, այդ ամենի մեջ տեսավ ընդամենը ճղճիմ առօրեականություն։ Համաձայնեք, բավական կարևոր հանգամանք, որը ցուցադրում է իրական վերաբերմունքը քաղաքացու և իբր նրա համար սահմանված տոնի նկատմամբ։

Արժե՞ արդյոք ասել, որ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նախորդող օրը տոնական հայտարարելը, մեղմ ասած, պետական մտածողութան բնավ լավագույն օրինակը չէ։ Ըստ երևույթին՝ արժե՛։ Մանավանդ որ այդ օրն առանձնակի իմաստ ունի. ՀՅԴ-ն արդեն ավելի քան երկու տասնամյակ Երևանում ու մարզերում անցկացնում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ, որին ավանդաբար մասնակցում են մեր հազարավոր քաղաքացիներ։ Ի դեպ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ՀՅԴ-ն դեռ հանդես կգա կառավարության նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ։

Իսկ բացի այդ, խելամիտ մարդիկ համառորեն խորհուրդ են տալիս կառավարությանը, որ մինչև գաղափարներ արտադրելը՝ փորձի հայացք գցել ոչ միայն մոտ ապագային, այլև անցյալին։ Այդժամ հասկանալի կդառնա, թե ինչ ամոթալի վիճակում կհայտնվեին 1998 թվականին Կարեն Դեմիրճյանին հետ կանչող քաղաքացիները, եթե դրանից տասը տարի առաջ անսահման ուրախության պոռթկումով պետական մակարդակով հայտարարած լինեին նրա հրաժարականի օրը Քաղաքացու օր։ Սա գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Արծրուն Պեպանյանի խորհուրդն է։ «Կամ պատկերացրեք Տեր-Պետրոսյանի հեռանալու օրը, ինչը ընդունվեց ժողովրդական խանդավառ ցնծությամբ, հռչակվեր Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակում կլինեին նրա անունը տասը տարի անց որպես փրկիչ վանկարկողները: 2018-ի ապրիլի 23-ին ցնծացողների համարյա կեսն այսօր հուսալքության, վհատության մեջ է: Մյուս կեսին էլ նույն բախտը կսպասվի, եթե իշխանությունները երկրի բուն խնդիրները ճանաչելու և լուծելու փոխարեն էյֆորիայի մեջ շարունակեն գտնվել… Քաղաքացին կքված է երթուղայիններում: Նրա մեջքը շտկեք՝ նրա համար տոն հռչակելու փոխարեն»,- ՖԲ-ի իր էջում գրել է Արծրուն Պեպանյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Айк МАМИДЖАНЯН: ПОД ДАВЛЕНИЕМ АРМЯН ПАШИНЯН ПОДАСТ В ОТСТАВКУ
      2023-05-23 14:38
      1996

      Вчера по сути ничего нового не произошло, то, что Пашинян ведет переговоры о включении Арцаха в состав Азербайджана, РПА говорила еще год назад, доказали полгода назад опубликованными документами, доказали, опубликовав наши рабочие беседы с европейцами, заявил на брифинге в НС руководитель фракции «Честь имею» Айк Мамиджанян.

    • ОППОЗИЦИЯ: НУЖНО ОТСТРАНИТЬ ПРЕДАЮЩУЮ РОДИНУ ВЛАСТЬ
      2023-05-23 12:06
      1437

      Правящая фракция полностью разделяет озвученные вчера Николом Пашиняном в ходе пресс-конференции заявления и разворачивать каких-либо обсуждений в НС на эту тему не намерена. Об этом заявил в начале очередной сессии парламента спикер НС Ален Симонян.

    • ТРЕВОГА: ВЛАСТЬ ПОДПИШЕТ ПАКЕТНУЮ КАПИТУЛЯЦИЮ
      2023-05-04 13:30
      2822

      Чем больше эти власти говорят о подвижках в переговорах, тем более трагичный регресс переживает наша страна, предлагаемое этой властью пакетное решение - не что иное как пакетная капитуляция: отказ от всего, предание забвению всего и создание какого-то государства, будущее которого даже эта власть не представляет, заявил во время брифинга в НС депутат фракции «Армения» Артур Хачатрян, подчеркнув: у оппозиции есть серьезные опасения, что эта власть подпишет документ о пакетной капитуляции.

    • «ДИПЛОМАТИЧЕСКИЙ ОПЫТ» РУБИНЯНА, или ОЧЕРЕДНАЯ УСТУПКА ВРАЖЕСКОМУ ТАНДЕМУ
      2023-05-02 13:47
      1365

      С какой стати вице-спикер НС, спецпредставитель Армении в переговорах по нормализации армяно-турецких отношений участвует в армяно-азербайджанских переговорах, где нет турок? С этого несколько раз по-разному сформулированного депутатами фракции «Армения» вопроса началась очередная сессия НС. Конкретного по сути ответа у фракции власти не оказалось…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ