Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակի հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Տրոյկա լվացքատուն» հրապարակումների վերաբերյալ, որոնք մարտի 4-ին լույս են տեսել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում՝ OCCRP նախագծի շրջանակում:
Ինչպես տեղեկացնում է Lragir.am կայքը հայտարարության մեջ ասված է.
«Մեկնաբանելով պարոն Վարդանյանին եւ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի գործունեությանը վերաբերող հրապարակումները, կարող ենք ասել հետեւյալը:
«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը իր գոյության ողջ ընթացքում գործել է թափանցիկության սկզբունքներին եւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձեւավորմանը:
2012 թվականին Սբերբանկին «Տրոյկա դիալոգ»-ը վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ եւ միջոցներ է հատկացրել մեկենասությանը: Իսկ կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականներին:
Ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-01-28 20:4364
Азербайджан в очередной раз полностью перекрыл газоснабжение Нагорного Карабаха, сообщает Единый информационный центр.
-
2023-01-28 17:00172
Президент Египта Абдул-Фатах ас-Сиси в субботу прибыл в Армению с региональным визитом. Об этом сообщает пресс-служба главы армянского государства.
-
2023-01-28 15:28206
По случаю 31-й годовщины образования Вооруженных Сил Армении 28 января в часовне Сурб Вардан и Сурб Ованес Первопрестольного Святого Эчмиадзина под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось пастырское благословение, в ходе которого прозвучала молитва к Богу за мир, стабильность в Армении и победоносный прогресс Армянской армии.
-
2023-01-28 15:26203
Армения ставит перед собой задачу поднять уровень преподавания русского языка в учебных заведениях республики, заявил посол Армении в РФ Вагаршак Арутюнян.