Պետք է պահանջենք բացատրություն Զուրաբիշվիլիից
Հայկական կողմը պետք է պահանջի, որպեսզի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հստակություն մտցնի Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ «օկուպացված» տարածքների մասին իր խոսքերում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Հասկանալի է, որ Վրաստանը խոսում է տարածքային ամբողջականության դիրքերից՝ հաշվի առնելով սեփական խնդիրներն Աբխազիայում և Օսեթիայում, բայց այնուամենայնիվ, պետք է հասնել նրան, որպեսզի վրացական կողմն իր խնդիրները տարանջատի այլ խնդիրներից՝ մանավանդ Արցախյան հակամարտությունից, որպեսզի նման տհաճ իրավիճակներ չստեղծվեն», - նկատեց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ նշեց, որ Վրաստանի նկատմամբ հայկական կողմի քաղաքականությունը իրավունք չունի պայմանավորված լինել վրացի այս կամ այն պաշտոնյայի հայտարարությամբ։
«Այն կարևորությունը, որ ունի Վրաստանը Հայաստանի համար, և այն ազդեցությունը, որ Հայաստանն ունի Վրաստանի հանդեպ, մեզ պետք է թույլ տան կայուն քաղաքական գիծ մշակել՝ ինչ-որ չափով այն պարտադրելով վրացական կողմին։ Պետք է ստիպել, պարտադրել և հասնել այն բանին, որ վրացի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում մշտապես հաշվի առնեն հայկական կողմին չվնասելու հանգամանքը», - նշեց մեր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը, որպես պետություն, այդ պոտենցիալն ունի և հետևողական աշխատանք իրականացնելու դեպքում վերոնշյալը կարելի է իրականություն դարձնել։
Քաղաքագետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ հայ-վրացական հարաբերություններում օրակարգ ձևավորողը պետք է հայկական կողմը լինի, որովհետև հավասարապես մեծ են ինչպես այդ երկրի վրա ազդելու մեր ռեսուրսները, այնպես էլ Հայաստանի համար Վրաստանի կարևորությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր. «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.