«ՄԱՐՏԻ 1»-Ը ՄԵՐ ԱՄԵՆ Ի՞ՆՉՆ Է
Փետրվարի 20-ին Հայաստանը և Արցախը նշեցին հայ ժողովրդի նորագույն պատմության շրջադարձային իրադարձության՝ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 31-րդ տարեդարձը։ Հայաստանի իշխանությունները բարեհաճեցին այդ թեմային անդրադառնալ միայն օրվա երկրորդ կեսին՝ վարչապետի ուղերձով, այլ միջոցառումներ երկրում տեղի չունեցան։ Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանը դեռ 10 օր առաջ ֆեյսբուքյան հերթական լայվով անձամբ հաղորդեց մարտի 1-ին կայանալիք «հզոր քաղաքացիական երթի» մասին։ Դրանով իսկ նորից հաստատելով, որ «Մարտի 1»-ը իշխանության ջանքերով դառնում է, կամ արդեն դարձել է մեր երկրի գլխավոր իրադարձությունը անկախության քսանութուկես տարիների ընթացքում։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե վարչապետին ժամանակ առ ժամանակ ինչու են պետք իր սրտին այդքան թանկ զանգվածային փողոցային ակցիաները և ինչու է դա նրան պետք առանձնապես հիմա։ Դիմենք լայվ-ուղերձի տեքստին. «Այս երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին, այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների, և նշանանավորելու է այն հանգրվանը, որ ՀՀ-ում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունը այլևս անշրջելի է, որ ՀՀ-ում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ ՀՀ-ում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանը ընդհանրապես և քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին: Եվ այդ օրը, իհարկե, մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Եվ հավելեց, որ ծրագրում է այդ օրը հանդես գալ ժողովրդին հղված ուղերձով։
Այն փաստը, որ վարչապետը ծրագրել էր հենց մարտի 1-ին դիմել ժողովրդին ուղերձով, ոչ միայն մի ավելորդ անգամ հաստատում է իշխանությունների նպատակաուղղված սևեռվածությունը այդ անշուշտ ողբերգական, սակայն քաղաքական և իրավական տեսանկյունից բավական հակասական իրադարձության վրա։ Հայտարարելով այն մասին, թե երթը ուղղված է ընտրակեղծիքների, բռնության և ապօրինությունների դեմ, Նիկոլ Փաշինյանը միանգամից մի քանի ծայրաստիճան խոցելի և վիճելի մեսիջներ է ուղարկում։ Բայց անում է դա դարձյալ գիտակցված և նպատակաուղղված բազմաթիվ առումներով, առաջին հերթին՝ կասկածի տակ չառնելով Լ.Տեր-Պետրոսյանի «հաղթանակը» 2008 թվականի ընտրություններում։
Տվյալ հոդվածում մենք չենք քննարկի, թե ինչպիսիք են նման մեսիջի հետագա հեռանկարները մամուլում մշտապես հոլովվող այն տեղեկությունների լույսի ներքո, թե իբր պատրաստվում է ԼՏՊ-ի վերադարձը նախագահի պաշտոնին։ Այսօր քաղաքացիների գիտակցության մեջ կանխամտածված կերպով արմատավորվում է միտքն այն մասին, թե անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հենց 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն են նշանավորվել զանգվածային կեղծումներով։ Ինչն էլ, իր հերթին, ուղղակիորեն առնչվում է Լևոն Տեր-Պետրոսյանի անձին և անթաքույց ձգտմանը՝ սրբելու մուրը այն մարդու վրայից, որի անունը միլիոնավոր մարդկանց մոտ վաղուց և հաստատուն կերպով նույնացվում է ոչ միայն առաջին ընտրակեղծումների, այլև հենց նրա հետ, ինչի դեմ ուղղված էր, ինչպես հայտարարեց Փաշինյանը, իր հերթական երթը։ Այն է՝ անօրինության, կոռուպցիայի, բռնության, ամբողջությամբ վերցրած՝ վերջին 30 տարում երկրի պատմության առավել մութ ու հանցավոր էջերի դեմ։
Հայաստանում 30-35 տարեկանից բարձր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրություններն առաջինը կեղծել է հենց ՀՀՇ կուսակցությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 1995 թվականի հուլիսի 5-ին։ Ընդ որում դա կրկնակի կեղծում էր, քանի որ խոսքը ոչ միայն խորհրդարանական ընտրությունների քվեարկության մասին էր, այլև սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի։ Դեռ թարմ են հիշողության մեջ այն մանրամասները, թե որքան լկտի, կոպիտ ու ցուցադրաբար արվեց այդ ամենը և ինչպիսի ցնցում դարձավ հասարակության ու ժողովրդի համար, որը դեռ ուշքի չէր եկել ծանրագույն պատերազմից և անկախության առաջին շրջանի հետ կապված բոլոր փորձություններից։ Միլիոնավոր մարդկանց դեմքին պարզապես թքեցին, հասկացնել տալով, որ ժողովրդավարության և արդարության հույսերը միամիտ խաբկանք են, և վերջնականապես հանցավորացած ու կերամանին կառչած ավազակախումբը մտադիր չէ իշխանությունը հանձնել ժողովրդի մի ինչ-որ կամքի արտահայտման պատճառով։
Մեկ տարի անց ամեն ինչ կրկնվեց, բայց վատթարագույն տարբերակով։ 1996 թվականի սեպտեմբերը պատմության մեջ մտավ ոչ միայն նախագահական ընտրությունների զանգվածային կեղծումներով, այլև միացյալ ընդդիմության ու ժողովրդի ակտիվ դիմադրությամբ, և որպես հետևանք՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների և հարյուր հազարավոր բողոքող քաղաքացիների դեմ զինվորական ուժի և բռնության կիրառմամբ։ Տխրահռչակ Վանո Սիրադեղյանի (որի վերադարձին նույնպես մեզ այսօր եռանդագին նախապատրաստում են) «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը համալրվեց աննախադեպ հայտարարությամբ այն մասին, որ «եթե նույնիսկ ընդդիմությունը հավաքեր ձայների 100%, Վազգեն Մանուկյանը նախագահ չէր դառնա»։ Ընդդիմադիրներին խորհրդարանում ջարդում էին ուղիղ եթերում և բանտախցերում, նրանց կողմնակիցներին՝ հետապնդում քաղաքական նկատառումներով ու ենթարկում բռնաճնշումների։ Քվեարկության իրական արդյունքներով դիսկետները փոխանցվում էին ձեռքից ձեռք և նույնիսկ օտարերկրյա դեսպանություններին։ Անօրինությունը, բռնությունը, քաղաքական հետապնդումները ամենուր էին այդ օրերին, ինչպեսև ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի կառավարման ողջ շրջանում։
Առհասարակ ոչ մի անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ զանգվածային ընտրակեղծումների սկիզբը դրվեց 90-ականների կեսերին։ Եվ որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է պետության համար արատավոր ու կործանիչ այդ ավանդույթի արմատավորման գլխավոր պատասխանատուն։ Ցավոք, նրա կրած միակ «պատիժը» դարձավ լոկ հրաժարականը, ընդ որում ոչ թե ընտրական, կոռուպցիոն և այլ հանցագործությունների, այլ Արցախը հանձնելու մտադրության համար։ ՀՀՇ կուսակցությունը ժամանակի հետ պարզապես վերածնվեց որպես ՀԱԿ և 2008 թվականին նորից մասնակցեց ընտրութուններին, առաջադրելով նույն Տեր-Պետրոսյանին, որը փորձում էր քաղաքական ռևանշ վերցնել ու արդարացնել հրաժարականից հետո ասած իր բառերն այն մասին, թե ժողովուրդն իբր ինքն է խնդրելու իրեն վերադառնալ։
Ի՞նչ է կատարվում այսօր։ Արդեն ակնհայտ է, որ «Մարտի 1»-ի մշտական շեշտադրման հետևում ընկած է բնավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անձնական կապը այդ իրադարձությունների հետ։ Լիովին հնարավոր է, որ ինքն էլ կուզենար վերջապես շրջել այդ էջը, մանավանդ որ «նոր Հայաստանի» կառուցման գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն գնում։ Միտումն ակնհայտորեն կապված է հենց առաջին նախագահի հետ, այդ թվում նաև 1995 և 1996 թվականների ընտրությունները կեղծելու պատասխանատվությունից նրան ազատելու ձգտման։ Չարի արմատը ՀՀՇ-ի կառավարման ժամանակներից կանխամտածված կերպով տեղափոխվում է 2008 թվականի վրա։ Թե ինչ նպատակով է դա արվում, կարծում ենք, կարիք չկա բացատրել։ Բայց արժե, որ Փաշինյանը մտորի այն մասին, թե ինչ հետևանքներով են հղի այդ փորձերը հենց իշխանության համար, քանզի ինքը՝ Տեր-Պետրոսյանը կորցնելու ոչինչ չունի։
Օրերս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը, ասաց. «Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել համապատասխան ստուգումներ։ Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ»։ Եթե ԱԱԾ-ին չեն բավականացնում առաջին նախագահի հանցագործությունների մասին փաստերը, Ծառայության տրամադրության տակ են բառացիորեն միլիոնավոր վկաներ և տուժածներ։ Բոլոր այն բազմաթիվ հանցագործությունների գծով, որոնք ձգվում են երկար փեշի պես, և վաղուց անեծք-նզովքով են ծածկել այդ, ներողություն արտահայտությանս համար, մարդուն։ Իսկ նոր իշխանության համար արդեն եկել է ժամանակը՝ վճռելու, թե ցանկանո՞ւմ է արդյոք առնչված լինել այդ հանցագործություններին, դրանք դիտավորաբար քողարկելու և, հետևաբար՝ արդարացնելու ճանապարհով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-11-23 20:00
3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
-
2020-12-26 09:12
Ինչո՞ւ Նիկոլը չի հեռանում: Մի՞թե չի տեսնում վերաբերմունքն իր հանդեպ։ Մի՞թե նա չունի ո՛չ ամոթ, ո՛չ խիղճ։ Մի՞թե չի հասկանում, որ երկրի վերածննդի առաջին քայլը պետք է լինի իր հեռանալը։
-
2020-06-22 11:31
Նիկոլը կարող է ներկայացնել միայն աղմկահարույց կալանավորումները Տնտեսական իրավիճակը, մասնագետների կանխատեսումներով, մինուս նշանով իր գագաթնակետին կհասնի հոկտեմբերին, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը լավատեսության չնչին իսկ առիթ չի թողնում, մարդիկ մահանում են ամեն օր, իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, ոչ մի կերպ չի կարողանում ազդել իրավիճակի վրա։
-
2019-08-01 08:25
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Գոլոս Արմենիի»-ին, որում ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են գերջանքեր, գերկազմակերպվածություն և գերկոմպետենտություն։ Դա նրա հավատամքն է։ Ինչպես երգում էր Օկուջավան, «ինչպես որ շնչում է, այնպես էլ գրում է». հենց այդ կերպ էր ժամանակին հաղթահարում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը։