Իտալական խորհրդարանը հիշեց «Սումգայիթը»
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատու, իշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ:
«Կուզենայի ելույթ ունենալ այս դահլիճում և հիշատակել նորագույն պատմության հավանաբար ամենաողբերգական, բայց քիչ ճանաչված էջերից մեկը՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը։1988թ. փետրվարին, ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքների հայ բնակչության դեմ բռնի ճնշումներ։ Ամենը սկսվեց Սումգայիթից, որտեղ Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում երեք օրում բազմաթիվ հայեր սպանվեցին մեկ պատճառով՝ իրենց էթնիկ պատկանելիության։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները, իրենց քաղաքները։ Այդ օրերին ոտնահարվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է իտալացի պատգամավորը:
Նա ընդգծել է, որ Սումգայիթի կոտորածից հետո Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որը տեղի ունեցածը բնորոշում է ժողովրդի սպանություն որպես այդպիսին։ Նա կարևոր է համարել ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային պահանջ է, այլ այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է:
«Ցավոք, անգամ 30 տարի անց դեռևս ականատես ենք հակահայկական շարունակվող հռետորաբանության և ատելության իրական քարոզչության։ Այս ամենը դրսևորվել է նաև2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում անմեղ էակների՝ երեխաների դեմ հրետանու կիրառմամբ և ծերերի դաժան սպանությամբ։ Ուստի, անհրաժեշտ է վերջ դնել ատելության հռետորաբանությանը և սկսել կրթել ժողովուրդներին խաղաղության, մարդ արարածի հարգանքին և կրոնի ազատությանը։ Եվ ուրեմն, չափազանց կարևոր է, որ մեր երկիրը, որը նախագահել է 2018թ. ԵԱՀԿ-ում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների շրջանակներում աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»,- եզրափակել է Ջուլիո Չենտեմերոն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.