Последние новости

Դավիթ Բաբայան․ Ադրբեջանում զորավարժություններն ապացուցում են այդ երկրի ֆաշիստական էությունը

Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների անցկացումը կրկին ապացուցում է, որ մենք գործ ունենք ֆաշիստական երկրի հետ: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Հայաստանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տվել է Ադրբեջանում Զինուժի զորավարժությունների մասին հայտարարության մանրամասն գնահատականը:

Բաբայանի խոսքերով՝ վերջին շրջանում, իսկապես, նկատվում էր լարվածության անկում Արցախի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում: «Այո, դա փաստ է, սակայն մենք պետք է դիտարկենք իրավիճակը ոչ միայն այդ տեսանկյունից: Մասնավորապես, հարցին պետք է վերաբերվել՝ ուսումնասիրելով՝ որքան զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանը 2018 թվականին, ինչ ծավալներով եւ այլն: Բնականաբար, հայտարարված լայնածավալ զորավարժությունների թիրախը Արցախն է եւ Հայաստանը: Այսինքն՝ մենք իսկապես գործ ունենք ֆաշիստական եւ նացիստական երկրի հետ, որը չի հրաժարվել դավադիր, անմարդկային ծրագրերից: Մենք չենք պատրաստվում վախենալ, մենք կշարունակենք զարգացնել եւ ամրացնել մեր երկիրը, բարձրացնել մեր բանակի մարտունակությունը եւ վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն: Հենց դա է նմանօրինակ ագրեսիայի հակազդման բանալին»,-նշել է Բաբայանը:

Ի պատասխան հարցին՝ սպասվո՞ւմ է արդյոք միջազգային հանրության քննադատությունը լայնածավալ զորավարժությունների հետ կապված, Բաբայանը նշել է, որ Արցախում չեն ակնկալում քննադատություն միջազգային կառույցների կողմից. «Ցավոք, միջազգային հանրությունը լռում է այնպես, ինչպես հանցագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի մի շարք այլ նողկալի գործողությունների ժամանակ: Միջազգային հանրությունը, ինչ-ինչ պատճառներով, չի ցուցաբերում կոշտ վերաբերմունք պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Մի՞թե նրանք վտանգ չեն տեսնում, կամ գուցե պատճառն այդ կառույցների կոռումպացվածությունն է: Մենք հույս չենք դնում միջազգային կառույցների հայտարարությունների վրա, մեր հույսը բանակն է, որը մենք ուժեղացնում ենք»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն շուրջ 10 հազար զինծառայողներ, շուրջ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 300 հրթիռահրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի շուրջ 20 միավոր: Վարժանքների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումներին ջախջախելու առաջադրանքներ, ինչպես նաեւ թշնամու պաշտպանության խորքում տեղակայված ռազմական եւ ռազմավարական օբյեկտների ուղղությամբ հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
      2021-10-26 08:10
      104

      Հայ հասարակությունը կրկին սաստիկ անհանգստացած է։ Այս անգամ՝ այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանի պետական դրոշի օրվան՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվում է Փաշինյանի և Ալիևի միջև հերթական համաձայնագրերի ստորագրումը՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Համաձայնագրեր, որոնք նախատեսում են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում: Ավելի ճիշտ՝ այդ հաղորդակցությունների մի մասի, քանզի խոսքն առաջին հերթին Հայաստանի տարածքի միջով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ (ճանապարհներ) տրամադրելու մասին է։

    • ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ
      2021-10-23 08:43
      407

      «Վալդայի միջազգային ֆորումի» ընթացքում պատասխանելով հարցերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մի շարք նշանակալի հայտարարություններ է արել, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում իրավիճակի զարգացման հեռանկարներին: Անդրադառնանք ամբողջապես տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման առանցքային թեզերին։

    • ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
      2021-10-20 08:31
      223

      Փաշինյանի մերժումը պայմանագրային պատերազմի վկայությունն է 2020թ. հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին առաջարկել է պատերազմի դադարեցման ծրագիր, որի դեպքում Շուշին և Հադրութը մնում էին հայկական կողմի վերահսկողության տակ: Դա հայտնի դարձավ 44-օրյա պատերազմի ավարտից և եռակողմ խայտառակ հայտարարության ստորագրումից հետո։

    • ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ
      2021-10-16 08:43
      470

      Անցած գիշերը կրկին անհանգիստ էր մեր բազմաթիվ հայրենակիցների համար. Բաքուն հերթական սադրանքն էր կազմակերպել Արցախի հետ սահմանին, գնդակոծվել է Պաշտպանության բանակի մարտական հենակետը, հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Իրավիճակն աստիճանաբար կայունացել է կեսգիշերն անց, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիրքային կամ տարածքային կորուստներ չունենք, Պաշտպանության բանակի հրամանատարությունը հանրապետության իշխանությունների հետ միասին աշխատում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման նպատակով: