ԱԳՆ․ Ստանիսլավ Զասի՝ Հայաստան այցի մանրամասները հստակեցված չեն
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ հնչող հայտարարություններին ու զարգացումներին։
-Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն:
-Շատ հետաքրքիր էր հետևելու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված քննարկումներին և տարբեր կանխագուշակումներին, երբ ականատես եղանք, թե մեր հասարակությունում նաև ինչպես գերագնահատվեց կառույցի «գլխավոր մենեջերի» պաշտոնը և ինչպես դա հավասարեցվեց կառույցում Հայաստանի նախագահության հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք առավել կշռադատված և համապարփակ վերլուծությունների դաշտ:
Գլխավոր քարտուղարը կառույցի բնականոն գործունեությունը կարգավորող պաշտոնյան է, ով հետևում է նաև կառույցի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով կայացված որոշումների կատարման ընթացքին:
ՀԱՊԿ անդամակցելու ողջ ընթացքում մշտապես ընդգծել ենք կազմակերպության կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում, ուստի մեր առաջնահերթությունն է քննարկումների և սերտ համագործակցության միջոցով բարձրացնել կառույցի հեղինակությունը և գործունեության արդյունավետությունը: Այդ պրիզմայով էլ պետք է դիտարկել Հայաստանի քայլը՝ ուղղված կառույցի առանձնացմանը երկրի ներիրավական գործընթացներից:
Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հնչել է բազմիցս և ամենատարբեր մակարդակներով. ՀԱՊԿ հիմքում ընկած է անդամ վեց պետությունների համար ընդունելի՝ կոնսենսուսային որոշումների ընդունման համակարգը: Խնդիրը որևէ գործընթաց արագացնելու կամ դանդաղեցնելու մեջ չէ, խնդիրը բոլորի համար ընդունելի որոշումների կայացմամբ կառույցի արդյունավետության բարձրացումն է, իրավական կարգավորում չունեցող իրավիճակների բացառումը: Այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր անդամ պետությունների հետ և աշխատում կոնսենսուսային լուծում գտնելու ուղղությամբ: Ընդ որում ընդգծեմ, որ կառույցը մեր գնահատմամբ անկախ ամենից բնականոն և արդյունավետ աշխատում է, պետությունների սերտ համագործակցությամբ, և քարտուղարությունն անխափան իրականացնում է իր պարտականությունները:
-Ստանիսլավ Զասը նաև հույս էր հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Արդյո՞ք Երևանը նախատեսում է նման հանդիպում:
-Մենք համագործակցության ոգով ենք տրամադրված, և երբ կհստակեցվեն Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այցի պահը, ժամկետները և կազմակերպչական մանրամասները, հանրությունն այդ մասին անպայման տեղյակ կպահվի: Բելառուսի հետ ունենք բավականին հագեցած օրակարգ, որի անբաժանելի մասն են կազմում երկկողմ փոխայցելությունները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.