Последние новости

ՀՌՀ-ն հայտարարել է մրցույթ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։


Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ և հայերեն լեզվի իմացությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և հայտի ձևերի վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվել է ՀՌ հանձնաժողովի պաշտոնական և Ազդարար կայքէջերում (http://tvradio.am/resources/menu//adminzonetv/elections/e8547448ee55e3a6cd25097496cbd28d.pdf) և (https://www.azdarar.am/announcments/org/385/00463596/):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ հայտարարության հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ