Последние новости

Արտակ Զաքարյան. «ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ»

Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Այն կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ եմ նաև ադրբեջանցիների համար:

Ի՞նչ է փաստացի ասում Հայաստանի վարչապետը.

Նախ, նշում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ առանցքային հանգամանք է: Համաձայնվելով Փաշինյանի հետ նշեմ, որ իրականում այս մոտեցումը կարևոր հանգամանք է և առավել քան ակնհայտ է: Բանակցությունները կարող են լիարժեք և արդյունավետ լինել երբ Արցախը ևս, որպես լիիրավ կողմ կմասնակցի դրանց: Հայկական կողմն անընդհատ պնդել է, որ որևէ տարբերակ ընդունելի լինել չի կարող եթե Արցախը որոշիչ մասնակցություն չունենա բանակցային գործընթացում: Եթե մեր իշխանությունները հենց հիմա են ուզում Արցախին ներգրավվել, ապա նախ անհրաժեշտ է դիվանագիտական ու քաղաքական խողովակներով համոզել պաշտոնական Մոսկվային, Փարիզին և Վաշինգտոնին ընդունել այս մոտեցումը և դրանով հանդերձ համոզել կամ նույնիսկ պարտադրել Ադրբեջանին որպեսզի վերջինս կարգավորման տարբերակների շուրջ բանակցի նաև Արցախի իշխանությունների հետ: Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանի կառավարությանը իրականացնել դա թե՞ ոչ, դեռևս հարց է: Իսկ կընդունի՞ այս մոտեցումը Ադրբեջանը թե՞ ոչ, էլ ավելի մեծ հարց է: Այնուամենայնիվ, անկախ նրանից թե կողմերից ո՞վ, ինչպիսի՞ վերաբերմունք կունենա Արցախի մասնակցությանը այս փուլում՝ այդ հարցը միշտ անհրաժեշտ է բարձրացնել՝ առանց ապակառուցողականության դաշտ մտնելու:

Երկրորդ ուշագրավ հանգամանքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմք ՀՀ կառավարության համար ընդունելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հարցադրումն է: Պատճառը, ըստ Փաշինյանի՝ կողմերի միջև առկա տարընթերցումներն են և փաստորեն այստեղ նա ակնկալում է, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Կարելի է ենթադրել, որ վարչապետը բանակցություններում ձգտելու է հասնել մի փաստաթղթի, որտեղ արձանագրվելու են սկզբունքների և տարրերի նշանակությունները գործնականում: Այսինքն կողմերի իրավասություններն ու դրանց գործողությունների փաստացի նկարագրությունները, իրականացման հաջորդականությունը, ժամկետները, ձևերը, երաշխիքները, իրավական ընթացակարգերը, բոլոր տիպի գործողությունների համար մասնակից ու պատասխանատու սուբյեկտները և այլն: Այդ դեպքում ի՞նչի մասին էր կազանյան տարբերակը, կամ դրան հաջորդած մյուս տարբերակները, եթե ոչ հենց այդ սկզբունքների ու տարրերի գործնական նշանակության հստակեցման: Իսկ վարչապետի կարծիքով, ինչի՞ շուրջ էին մինչ այժմ ընթանում բանակցությունները: Արդյոք հենց այդ հստակեցմանն ուղղված աշխատանքներն ու միջնորդական ջանքերը չէր շարունակ վիժեցնում Ադրբեջանը: Թե՞ նախորդ բանակցողները հաճույք էին ստանում բականցությունների անընդհատությունից ու հակամարտության ձգձգվածությունից:
Ինչևիցե, վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ նա գնում է բանակցությունների և հուսամ, որ գիտի թե ինչի՞ համար է գնում: Սա կարևոր է:

Եվ երրորդ առանցքային շեշտադրումը Նիկոլ Փաշինյանի ելույթում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության: Սա հետաքրքիր է, անձամբ ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Գուցե նրա համար, որ նախորդ քսանհինգ տարիներին անընդհատ պայքարել եմ նրանց դեմ, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, հասարակական, տեղեկատվական բոլոր հարթություններում և դրա համար ունեցել եմ բազմաթիվ պատճառներ: Ես բոլորից շատ եմ ուզում կայուն ու երկարատև խաղաղություն, բայց միևնույն է դեռևս չգիտեմ թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Պատերազմի՞ միջոցով, թե՞ երկխոսության: Վստահ չեմ, որ իմ խաղաղարար կոչերը ազդեցիկ կլինեն ադրբեջանցիների համար, և նրանք վերջապես հանգիստ կթողնեն Արցախին: Իսկ գուցե մեր իշխանություններին կլսե՞ն նրանք: Կյանքը ցույց կտա: Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս վայր չդնենք:

https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10218482333393285

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16
      484

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59
      497

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27
      478

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42
      824

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։