Последние новости

Ալիև․ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերն անընդունելի են

Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է aysor.am-ը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», - ասել է Ի. Ալիևը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցային ձևաչափի փոփոխմանը:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրմանը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱԼԻԵՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ԿՈՄՊՐՈՄԱ՞Տ ՈՒՆԻ
      2021-01-13 19:06
      131

      44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցը լրացուցիչ նրբագծեր հաղորդեց Փաշինյանի դեմ մեղադրանքներին: Մեղադրանքներ, որոնք շատերի մոտ ուղղակիորեն կապակցվում են «դավաճանություն» հասկացության հետ։ Ընդ որում՝ արդեն ոչ միայն բառի տարածված, լայն իմաստով, այլ հենց քրեադատավարական ընկալմամբ։

    • ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ «ՕԳՈՒՏ»
      2021-01-13 17:25
      256

      ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգլխավորի տնտեսական կապերի և Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով աշխատանքային խումբը: Այդ մասին Aysor.am-ին հաղորդել է փոխվարչապետի գրասենյակը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես նաև սահմանների բացման թեմայով: Այս մասին երեկ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

    • 2020 ԹՎԱԿԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌԱԶՄԱԿԱՆԸ
      2020-12-28 20:57
      83

      Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։

    • ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 26 ՕՐ ԱՌԱՋ
      2020-12-28 18:30
      173

      Ցանկացած երկրում, որտեղ կա իշխանության և ժողովրդի գոնե նմանություն,այն տեղեկատվությունը, որ շաբաթ օրը հրապարակեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, պայթյունային արձագանք կառաջացներ։ Իսկ մեզ մոտ դա (տեղեկատվությունը) առայժմ դարձավ ևս մեկ բացականչական նշան՝ հանցանշանների և ապացույցների այն ահռելի շարանում, որոնք հիմնավորում են իշխանության թիմի կողմից ազգային, պետական շահերի, քաղաքացիների դեմ գործած ծանրագույն հանցագործությունների կասկածները։ Հանցագործություններ, որոնք ունեն, ինչպես պարզվեց, «գլխավոր պատասխանատու», բայց չունեն ոչ մի «մեղավոր»։ Մեղավոր՝ եթե անգամ ոչ դավաճանության, ապա առնվազն հանցավոր անգործության մեջ... Թեպետ այն, թե ինչպես որակել այդ արարքները, առանձին հարց է, որը մտնում է իրավաբանների իրավասության մեջ։ Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք մի շարք փաստերի և իրադարձությունների, որոնք լրացնում են պատկերացումն այն մասին, թե առհասարակ ինչ էր դա։