Последние новости

Ահաբեկչությունը հասել է Նոր Զելանդիա `49 մարդ է զոհվել

Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել: Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը հաստատել է, որ 49 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել: Նա նշել է, որ միջադեպերը դիտարկվում են որպես ահաբեկչական հարձակումներ: Հրաձգությունը տեղի է ունեցել Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում, փոխանցում է Business Insider-ը:

Ոստիկանության կոմիսար Մայք Բուշը նշել է, որ 4 մարդ, այդ թվում՝ 3 տղամարդ և մեկ կին, կալանված են: Նա հաստատել է, որ այդ շրջանում տեղադրված էին եղել մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք վնասազերծվել են:

Основная тема:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ