Ինչ է գրված ահաբեկիչների զենքի վրա
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է վերծանել Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքի վրա նշված բոլոր գրությունները։
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ անհայտները հրաձգություն են սկսել նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում։
Հարձակվողներից մեկն ավստրալացի ուլտրաաջ ազգայնական Բրենտոն Տարանտն է , ով 17 րոպեների ընթացքում ցանցում սպանությունների ուղիղ եթեր է հեռարձակել։ Տեսանյութում երևում են զենքի և զինամթերքի վրա տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում` հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն և լեհերեն։
Գրառումների վրա նշված են իրական մարդկանց և պատմական իրադարձություններ, որոնք ունեն հակաթուրքական հետք։
Josue Estebanes - 23-ամյա Խոսե Էսթեբանեսը 2018 թվականի հունվարին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման մադրիդյան մետրոյում իր վրա հարձակված մի խումբ հակաֆաշիստներից մեկի սպանության համար։
Դատարանը համարել է, որ նրան սպանության է մղել գաղափարախոսական հիմքի վրա ատելությունը։
Milosh Обилић – Միլոշ Օբիլիչը սերբ ժողովրդի ազգային հերոս է։ Ծառայել է Սերբիայի կառավարիչ Ղազար Խրեբելյանինովիչի մոտ 1389 թվականին Օսմանյան կայսրության` Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Ըստ լեգենդի, Կոսովոյի դաշտում մենամարտի ընթացքում, որտեղ սերբերը փորձել են պաշտպանել իրենց անկախությունը, Օբիլիչը ներթափանցել է սուլթան Մուրադ Ա–ի մոտ և սպանել նրան, ինչից հետո սպանվել է սուլթանի թիկնապահների կողմից։
Sigizmund of Luxemburg – Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր, Հունգարիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լոմբարդիայի թագավոր։ 14–րդ դարի սկզբում թուրքերի դեմ խաչակրաց արշավանք է սկսել, որին սատարել է Բոնիֆացիուս 9–րդ Պապը։
Սիգիզմունդի դրոշների ներքո են հավաքվել կամավորներ ողջ Եվրոպայից, առավել ուժեղ համակազմը եղել է Ֆրանսիայից։
Feliks Kazimierz Potocki – Ֆելիքս Կազիմիր Պոտոցկի, Ռեչ Պոսպոլիտայի ռազմական և քաղաքական գործիչ, Պոտոցկիների լեհ ազնվական տան ներկայացուցիչ։
1698 թվականին ջախջախել է ղրիմյան թաթարներին Պոդգայցիի մարտում, որոնց հրահրում էր Օսմանյան կայսրությունը։
Սարիղամիշի Ճակատամարտ – Ռուսական կովկասյան բանակի Սարիղամիշի պաշտպանական օպերացիան թուրքական զորքերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի նահանգի Վանանդի գավառի կազմում, իսկ 1877 թվականին ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում։
1914 թվականի դեկտեմբերին հայ կամավորների մասնակցությամբ 3–րդ թուրքական բանակի դեմ ճակատամարտում լիովին ջախջախվեց գեներալ Էնվեր փաշան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։
Iosif Gurko – Իոսիֆ Վլադիմիրի Ռոմեյկո–Գուրկո, ռուս գեներալ–ֆելդմարշալ, ով առավել հայտնի էր իր հաղթանակների շնորհիվ 1877—1878 թթ. ռուս–թուրքական պատերազմում։
Vienna 1683 - 1683 թվականի սեպտեմբերի 12–ին տեղի է ունեցել Վիեննայի ճակատամարտն Օսմանյան կայսրության կողմից Ավստրիայի մայրաքաղաքի երկամսյա պաշարումից հետո։ Քրիստոնյաների հաղթանակն այդ ճակատամարտում ընդմիշտ վերջ է դրել Օսմանյան կայսրության զավթողական պատերազմներին եվրոպական հողում։
Acre 1189 – Ակրայի պաշարումը` Սուրբ հողում Երրորդ խաչակրաց արշավանքի կարևորագույն ճակատամարտն է։ 1189 թվականին երկամյա ծանր պաշարումից հետո խաչակիրներին հաջողվել է հետ բերել ռազմավարական նշանակություն ունեցող Ակրա քաղաքը, որը 100 տարվա ընթացքում մնում էր Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը և խաչակիրների հենարանը։
Զոհերի մասին
Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, ուրբաթ` մարտի 15-ին, զինված մարդիկ մտել են երկու մզկիթ` Ալ Նուր և Լինվուդ, և հրաձգություն են սկսել։
ՏԱՍՍ-ը մեջբերում է Նոր Զելանդիայի ոստիկանության հանձնակատար Մայք Բուշի խոսքերը, ըստ որի, 41 մարդ սպանվել է Ալ Նուրի մզկիթում, ևս 7-ը` Լինվուդ մզկիթում: Նա հայտնել է նաև, որ վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 14:25
Турецкие амбиции продолжают представлять угрозу для России, и все возможные риски и сценарии российским руководством учитываются. Об этом заявил российский политолог Максим Васьков на конференции в Ереване, организованной Аналитическим центром стратегических исследований и инициатив.
-
2024-03-29 14:21
Порог беспошлинных онлайн-покупок в Армении с 1 апреля снизится более чем вдвое, до уровня ЕАЭС. Об этом напоминает пресс-служба Комитета госдоходов республики.
-
2024-03-29 14:16
Следственный комитет Армении проводит одновременные обыски примерно по четырем десяткам адресов, расследуя дело о нападении на отделение полиции в ереванском районе Нор Норк. Об этом сообщил Sputnik Армения пресс-секретарь СК Гор Абрамян.
-
2024-03-29 14:13
Политика Азербайджана нацелена на то, чтобы получить побольше пленных. Об этом заявила юрист, представитель РА в ЕСПЧ Сирануш Саакян в ходе обсуждения в Американском университете Армении, подчеркнув, что Баку использует вопрос в политических целях.