Последние новости

Արցախի պետնախարարի այցը Լիբանան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 16-18-ը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  պետական նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։

Մարտի 16-ին պետնախարար Գ Մարտիրոսյանը հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին և դեսպանության աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՐԻ» հիմնադրամի ներդրումային ծրագրերի գծով ներկայացուցիչ Բենիամին Բչաքչյանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը։ Այնուհետև ներկաներին են միացել նաև ավանդական կուսակցությունների՝ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։ Սույն ընդլայնված կազմի առաջ Գ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում վերջերս տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումները։ Մասնակիցները քննարկել են Արցախի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածության, ինչպես նաև այդ նպատակով համագործակցության զանազան հնարավորություններին առնչվող ամենատարբեր հարցեր։

Հաջորդիվ պետնախարարը հանդիպել է Լիբանանի օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Համազգային մշակութային միություն նպաստամատույց և հասարակական կազմակերպությունների Լիբանանի և կենտրոնական վարչությունների, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչների հետ։ Ըստ կազմակերպությունների ոլորտային հետաքրքրությունների ու զբաղմունքների քննարկվել է Արցախում հասարակական, քաղաքացիական և մարզամշակութային ոլորտներում վերջին զարգացումները և սփյուռքի ներգրավման կարևորությունն ու հնարավորությունները։ Գ Մարտիրոսյանը բարձր է գնահատել Լիբանանում գործող ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների հայրենանվեր աշխատանքը, Հայրենիքին և հայությանը սատարելու պատրաստակամ հանձնառությունը։

Նույն օրը՝ մարտի 16-ին, պետական նախարարը հանդիպել է նաև «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI») ներդրումային հիմնադրամի ղեկավար կազմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական նախարարի լիբանանյան այցի հիմնական նպատակներից մեկը կազմող օրակարգային հարցի՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) բնակարանաշինության ծրագրի շարունակման և Քարվաճառ քաղաքում համանման ծրագրի մեկնարկի շուրջ բանակցություններն ու համապատասխան համաձայնագրերի կնքումն ավարտին հասցնելու քայլերը։ Կողմերը երկուստեք կարևորել են Արցախի Հանրապետության կառավարության և «ԱՐԻ»-ի համագործակցությունը։

Մարտի 17-ին Բեյրութում կազմակերպվել է Գ Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել լիբանանահայ լրատվամիջոցները, այդ թվում՝ «OTV» լիբանանյան եռալեզու հեռուստաընկերության հայկական լրատվաբաժինը, «Վանա ձայն» և «Ռադիո Սևան» ռադիոկայանները, «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ» թերթերի խմբագիրները։ Պետնախարարը ներկայացրել է այցի նպատակը, լրագրողների համար պարզաբանել արցախյան կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որից հետո՝ պատասխանել լրագրողների հարցերին։

Մամուլի ասուլիսից հետո Գ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Զահլե քաղաք։ Այստեղ պետնախարարն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, զրուցել տեղի հոգևոր հոր հետ։ Այնուհետև Զահլեում Գ Մարտիրոսյանն այցելել է «Գարդենիա գրեն դոր» («Gardenia Grain D’or») գյուղատնտեսական արտադրության ընկերությանը պատկանող գործարան, որտեղ հանդիպել է ընկերության հիմնադիր գործարար Նիկոլյա Ժորժ աբու Ֆեյսալի հետ, վերջինիս ուղեկցությամբ ծանոթացել գործարանի աշխատանքին և արտադրական հնարավորություններին։ Պետնախարար Գ Մարտիրոսյանը Ն Ֆեյսալի հետ քննարկել է Արցախի շրջաններում ներդրումների հնարավորությունը և դրանց հեռանկարայնությունը։ Ն Ֆեյսալն իր հերթին ներկայացրել է ՀՀ-ում իր ընկերության կողմից արդեն իսկ իրականացված ներդրումներն ու ապագա համանման ծրագրերը։

Օրվա ավարտին Ն Ֆեյսալի կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պատվին տրվել է ճաշ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ