Последние новости

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԸ

Նախկին ընդդիմադիրների բառապաշարը իշխանափոխությունից հետո բավական ուշագրավ ձևափոխություն է ապրում։ Ձևափոխություն, որը բնորոշ է իշխանությանը։ Ցանկացած։ Նախկին թե ներկայիս՝ տարբերություն չկա

Իշխանությունը, ինչպես ասում են, Աֆրիկայում էլ է իշխանություն։ Ուստիև նրան դուր չեն գալիս «բռնություն», «ավերում», «կեղծում» բառերը, եթե հնչում են իշխանության հասցեին։ Այ, երբ դրա մերօրյա ներկայացուցիչներն ընդդիմություն էին, նրանք մեծագույն հաճույքով, ասես ըմբոշխնելով էին արտաբերում այդ բառերը, մեղադրելով այն ժամանակվա իշխանությանը բռնության կիրառման, ավերմունքի, կեղծումների մեջ։ Իսկ այժմ նրանք ոչ միայն պարզապես չեն հանդուրժում այդ բառերը հպարտ քաղաքացիների շուրթերից, այլև նույնիսկ դիտողություն են անում լրագրողներին, որոնց հարցերը բովանդակում են այդպիսի բառապաշար։

Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկույցը, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը ԱԺ ամբիոնից արեց բավական ախտանշական հայտարարություն։ «Հայկական ժամանակ» թերթի նախկին թղթակից, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց. «Տարածքային ընտրական հանձնաժողովների այս նույն կազմով, նույն օրենսդրական դաշտի պայմաններում մենք ունեցանք լիարժեք, հանրության վստահությունը վայելող ընտրություններ, որոնց արդյունքները ոչ ոք չբողոքարկեց։ Նախկին տեսագրությունները որ ուսումնասիրենք, կտեսնենք, որ ընտրական հանձնաժողովների անդամների մի զգալի մասը երբեմն անձամբ որոշակի գործառույթներ են արել ընտրությունների արդյունքներ ձևավորելու համար։ Ես չէի ասի՝ կեղծել, էդպիսի մեղադրանք, բայց ըստ էության իրենք շահագրգռված են եղել որոշակի արդյունքներ ձևավորելու հարցում»։ Դեռևս մեկ տարի առաջ տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների այդ «գործառույթները» նա անվանում էր նենգափոխում և կեղծում։ Այսօր, լինելով իշխանության կազմում, չգիտես ինչու խուսափում է այդ բնորոշումներից, ընտրում ավելի մեղմ բառեր։ Հետաքրքիր է, ինչո՞ւ։ Եթե նա համոզված է իր ասածի մեջ, ապա ինչո՞ւ են այդ մարդիկ շարունակում մնալ ընտրահանձնաժողովների կազմում։ Որտեղի՞ց հանկարծ նման բարյացակամություն ու բարեհոգություն նրանց նկատմամբ, ովքեր, հենց նույն Հովակիմյանի խոսքերով, նախկին ընտրությունների ընթացքում «որոշակի գործառույթներ են արել ընտրությունների արդյունքներ ձևավորելու համար»։ Եվ ինչո՞ւ հանկարծ նրան սկսեց դուր չգալ «կեղծել» բառը, և նախապատվությունն արդեն տրվում է ավելի շրջահոսուն բնորոշումներին

Ներկայիս իշխանության կողմից գործածական չեն նաև «բռնություն» և «ավերում» բառերը։ Դրա ներկայացուցիչները գրեթե ցնցվում են այդ բառերից, որոնք բազմիցս հնչեցին բառացիորեն հինգշաբթի օրը՝ Օպերայի մերձակա սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը փորձում էր թույլ չտալ բողոքողների ոչ մի հայտարարություն, լրագրողների ոչ մի հարց, որոնք բովանդակում էին «բռնություն» և «ավերում» բառերը։ Նա հետևողականորեն խմբագրում էր խոսողներին։ Ավելին, նույնիսկ խնդրեց լրագրողներին չօգտագործել «բռնություն» և «ավերում» բառերը։

Նրա խոսքերից պարզվեց, որ դա ոչ թե ավերում է, այլ տարածքի բարեկարգում։ «Բռնություն» հասկացությունը ոստիկանների գործողությունների վերաբերյալ նա նույնպես անտեղի համարեց։ «Դուք լսե՞լ եք, թե ինչ վիրավորանքներ էին հնչում ոստիկանների հասցեին, դուք տեսե՞լ եք բախումները»,-հարցնում էր Մնացականյանը լրագրողներին, փորձելով արդարացնել իր պահանջը։ Գնահատականներ, թե որքանով էին իրավաչափ ու համարժեք ոստիկանության գործողությունները, կտան փորձագետները։ Բայց ԼՀԿ պատգամավորներն ու ակտիվիստները, որոնք, ի դեպ, մի քանի ժամ անցկացրեցին իրադարձությունների էպիկենտրոնում, արդեն հնչեցրել են իրենց մտահոգությունը։ Ցուցանշական է, որ այնտեղ, Կենտրոն համայնքի ղեկավարի կողքին կային նաև «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ, բայց նրանք ավելի շատ նախընտրում էին լռել և գնահատականներ չտալ կատարվածին

Բառապաշարի, մոտեցումների փոփոխումը լիովին տեղավորվում է այն տրամաբանության շրջանակներում, որով առաջնորդվում է իշխանության ներկայիս կուսակցությունը սուպերվարչապետական լիազորությունների պահպանման, ասենք նաև գործնականում բոլոր հարցերում. այն, ինչը թույլատրված չէր նախկին իշխանությանը, թույլատրված է իրենց։ Քանզի ներկայիս իշխանությունը լավն է և իր գերլիազորություններն օգտագործում է միայն ի նպաստ ժողովրդի, ի ծառայումն նրան։ «Մորս արև» փաստարկը, որը փաստացի «ազնիվ խոսք»-ով է փոխարինում համակարգային լուծումները, ակնհայտորեն չի պատկանում ինստիտուցիոնալների դասին։ Այնպես որ այս խորապատկերին բառապաշարի փոփոխումը, հասկացությունների փոխարինումն ականջին ավելի հաճելի շրջահոսուն բնորոշումներով, միանգամայն օրինաչափ է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ