Փոխքաղաքապետ. «Շտապ օգնությանը» հատկացվել է 90 մլն դրամ
Երևան քաղաքի վարչական շրջաններում գործող շտապօգնության յոթ ենթակայաններում 2019թ․ ընթացքում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել է շուրջ 90 մլն դրամ (մոտ 189,4 հազար դոլար), հաղորդում է Երևանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է arka.am-ը:
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ մի շարք խնդիրների տրվել են արդյունավետ լուծումներ:
«Գլխավոր արժեքը մեզ համար, մեր քաղաքականության մեջ մեր քաղաքացին է: Եվ բուժհաստատություն այցելող քաղաքացին գալիս է ձեր պրոֆեսիոնալ ծառայությունը ստանալու, փրկվելու և բուժվելու համար: Ամենևին տպավորություն չստեղծվի, որ միայն ձեզանից պահանջում ենք, մենք շատ կառուցողական ենք և ցանկացածիդ խնդիրը պատրաստ ենք լսելու: Մենք քաշել ենք «կարմիր» գիծ, որից հետո ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար, հավասար, պաշտպանված, ազնիվ և բխի քաղաքացու շահերից»,- ասել է փոխքաղաքապետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 11:13
В Горисе стартовала 5-ая Конференция по децентрализованному сотрудничеству Армения-Франция.
-
2025-06-02 11:09
Азербайджанская пресса непрерывно пишет об атаках пашиняновской власти против Первопрестольного Святого Эчмиадзина, пишет секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-02 11:07
Министерство внутренних дел Армении закупило 15 полицейских машин Volvo. Sputnik Армения ознакомился с контрактом.
-
2025-06-02 11:01
В аэропорту «Звартноц» болельщики встретили сборную Армении по спортивной гимнастике под руководством Акопа Серобяна. Команда вернулась на родину после триумфального выступления на чемпионате Европы.