Բունդեսթագի փոխնախագահը կոչ է արել արտաքսել ԱՄՆ-ի դեսպանին
Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին կոչ է արել ԱԳ նախարարին երկրից արտաքսել ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին: «Եթե ամերիկյան դիվանագետը դրսևորում է օկուպացիոն զորքերի հանձնակատարի վարքագիծ, նա պետք է տեսնի, որ մեր համբերությունն անսահման չէ»,-հայտարարել է Ազատ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը AFP-ին տված հարցազրույցում:
Կուբիկին կոչ է արել արտաքին գործերի նախարար Հայկո Մասին «անհապաղ հայտարարել Ռիչարդ Գրենելին որպես «պերսոնա նոն գրատա»: Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ չի պատրաստվում պաշտպանել ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցին, որը քննադատել էր Գրենելին, սակայն անհնար է հանդուրժել, որ ամերիկյան դեսպանը միջամտում է սուվերեն Գերմանիայի քաղաքական հարցերին, հաղորդում է DW-ը:
Սկանդալը հասունացել էր, երբ երկուշաբթի Օլաֆ Շոլցը ներկայացրել էր առաջիկա տարիների բյուջեի նախագիծը, համաձայն որի՝ պաշտպանության ծախսերը որոշ ժամանակ ավելանալուց հետո կրկին կնվազեն 2023 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի 1.25 տոկոսի: «Փաստը, որ Գերմանիայի կառավարությունը քննարկում է նվազեցնել առանց այն էլ շատ ցածր գումարը, որն ուղղում է ռազմական ծախսերին, մտահոգիչ է ՆԱՏՕ-ի 28 գործընկերների համար»,-ամերիկյան դեսպանը մեկնաբանել է իրավիճակը:
Գրենելը բազմիցս քննադատել էր գերմանական իշխանությունների գործողությունները, մասնավորապես, պաշտպանության հարցերի, Իրանի նկատմամբ քաղաքականության և «Հյուսիսային հոսք - 2» գազատարի կառուցման վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.