Կրկին բողոքի ակցիա կառավարության շենքի առջև (Տեսանյութ)
Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև:
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որևէ այլ մեկի հետ չեն ցանկանում հանդիպել, տեղեկացնում է News.am։
Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
«Մնացածը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, միայն վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում: Նախորդ բողոքի ակցիայից հետո կառավարությունից 2 հոգու հետ հանդիպեցինք, իրենք իրար մեջ քննարկեցին և վերջ, որևէ արդյունք չկա: Մինչև մեր հարցն այսօր չլուծվի, չենք գնալու կառավարության դիմացից»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշել էին, որ այս փոփոխության արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ևս կան պատգամավորներ, որոնք դեմ են նման նախաձեռնությանը, նրանց էվում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ով նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել է, որ դա իրոք մեծ բեռ է լինելու. «ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի: Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ և իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»:
Դիտարկմանը, թե որքանո՞վ է տեղին միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, հանձնաժողովի նախագահն արձագանքել էր, որ կքննարկեն, երկու կողմերին էլ կլսեն, եը ըստ դրա՝ որոշում կկայացնեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.