Последние новости

ՄՈԼՈՐՎԵԼՈՎ ԵՐԵՔ ԾԱՌԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Բացարձակապես միանշանակ չէ, թե ընդամենը ծախսերի կրճատումն արդեն իսկ կհանգեցնի կառավարության օգգ-ի բարձրացման, մանավանդ որ կառավարության վերջնական նպատակը ոչ թե որոշակի միջոցների ազատումն է, այլ իր աշխատանքի որակի բարձրացումը, ապահովելով որակ-ծախսեր հարաբերակցությունը։ Սա լոկ մեկն է այն հարցման դիտողություններից, որը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղարկել է կառավարություն, կապված այնտեղ սպասվող կառուցվածքային փոփոխության հետ։ Վերջինիս նախագիծը, ինչպես նաև ԼՀ-ի հարցումը, նշենք, քննարկվելու են հաջորդ քառօրյայի ընթացքում, եկող շաբաթ։

Բացի այդ, ԼՀ խմբակցությունը մտադիր է հանդես գալ կառավարության կառուցվածքի փոփոխության այլընտրանքային առաջարկով, որն ուղղված է վարչապետի գերլիազորությունների կրճատմանը և լուծարվելիք նախարարությունների պահպանմանը։ Տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումների ճանապարհով, ինչն, ի դեպ, ամենևին էլ չի նշանակում, թե պետք չէ կրճատել ուռճացված աշխատակազմերը, համոզված են ԼՀ-ում։ «Բայց կան նաև կոնկրետ ոլորտում տարիներ շարունակ մասնագիտացած հաստատություններ, որոնք կրճատելով և նրանց գործառույթները այլ ոլորտում մասնագիտացած գերատեսչություններին փոխանցելով մենք, միևնույնն է, չենք լուծի խնդիրը։ Իրավիճակը կարող է աղետալի դառնալ, եթե, օրինակ, որևէ նախարարություն փակվի կամ միացվի մեկ այլ նախարարության, իսկ որոշ ժամանակ անց պարզվի, որ դա սխալ է և սկսեն այն վերականգնել։ Չէ՞ որ, այն մասնագետները, որոնք երկար տարիներ կոնկրետ ոլորտի են իրենց նվիրել, և հանկարծակի նրանց կրճատել են, այդ ընթացքում մեկ այլ տեղ աշխատանքի կանցնեն, կամ ընդհանրապես կմեկնեն երկրից»- համոզված է Մարուքյանը։ Որ մեծ խնդիրներ են ծագելու, նա կասկած չունի, բայց այ, թե ինչ մասշտաբի խնդիրների հարկ կլինի բախվել, ընդդիմադիրներն առայժմ դժվարանում են ասել, քանի որ կառավարությունը չի նշում կրճատվողների կոնկրետ թիվը։ Հենց դրանով էլ, ըստ էության, բացատրվում է ԼՀ խմբակցության կողմից կառավարությանն ուղղված հարցումը։

Խմբակցությունում բնավ չեն վիճարկում հնարավորինս փոքր միջոցներով հնարավորինս բարձր արդյունքների հասնելու անհրաժեշտությունը, սակայն ընդդիմադիրներին պարզ չէ, թե ինչպես է կառավարությունը որոշել, որ այս փուլում, կրճատելով մարդկանց և ազատելով որոշակի միջոցներ, գործադիր իշխանության աշխատանքի որակը կբարձրանա։ Բացարձակապես միանշանակ չէ, թե ընդամենը ծախսերի կրճատումն արդեն իսկ կհանգեցնի կառավարության օգգ-ի բարձրացման, մանավանդ որ վերջնական նպատակը ոչ թե որոշակի միջոցների ազատումն է, այլ իր աշխատանքի որակի բարձրացումը, ապահովելով որակ-ծախսեր հարաբերակցությունը։ Այդ պատճառով էլ ԼՀ խմբակցությանը հետաքրքրում է, թե քննարկվե՞լ է արդյոք այն հարցը, որ գործադիր իշխանության դանդաղ և հաճախ անորակ որոշումների հիմնական պատճառը անարդյունավետ մենեջմենտն է նախարարություններում և այլ գերատեսչություններում։ Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ք են այդ հարցի լուծման առաջարկվող տարբերակները։ Կատարվե՞լ են արդյոք հաշվարկներ, թե որքանով հնարավոր կլինի բարձրացնել կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը պետական մասնահատվածում։ Եթե այո, ապա որքա՞ն կբարձրանա յուրաքանչյուր թոշակառուի թոշակը և յուրաքանչյուր նպաստառուի նպաստը՝բացարձակ թվային արտահայտությամբ։

ԼՀ խմբակցությունում, ըստ երևույթին, մեծապես կասկածում են, թե կառավարությունը հայեցակարգ կամ տեսլական ունի իր կառուցվածքում իրագործվելիք խոշորամասշտաբ փոփոխությունների վերաբերյալ։ Ուստիև հարցը, ինչպես ասում են, տալիս են առճակատ. կա՞ արդյոք համապատասխան հայեցակարգ կամ տեսլական, և եթե այո, որո՞նք են դրանց հիմնական բնորոշիչները։ Բացի նախարարություններից, ուրիշ ի՞նչ պետական ոչ առևրային կազմակերպություններ, ծրագրերի իրականացման գրասենյակներ և այլ կառույցներ է կառավարությունը (իր աշխատանքի բոլոր փուլերում) նախատեսում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել, կրճատել, կուլ տալ կամ ինչ-որ այլ ձևով դադարեցնել կամ վերակազմակերպել դրանց գործունեությունը։

ԼՀ-ում նկատել են, որ կառավարությունը պաշտոնյաներին դնում է տարօրինակ ընտրության առջև։ Կառավարության կառուցվածքի փոփոխման ծրագրին կից հիմնավորման մեջ ասվում է. «Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։ Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում»։ «Իրավական և բարոյական առումով հիմնավորվա՞ծ է արդյոք քաղաքացիական ծառայողին և առհասարակ աշխատողին ստիպել, որ ընտրի. վերջնահաշվարկ ստանալ, թե՞ գրանցվել կադրային ռեզերվում»,- հարց է տալիս կառավարությանը ԼՀ խմբակցությունը։

Բացի այդ, ի՞նչ չափանիշներով է նախատեսվում աշխատողների կրճատումը։ Պարզ չէ, կրճատվելո՞ւ են արդյոք առավել փորձառու և պրոֆեսիոնալ կադրերը, քանի որ, հաշվի առնելով նրանց մրցունակությունը, այլ աշխատանքի անցնելը նրանց համար ավելի հեշտ կլինի։ Այդ դեպքում ո՞վ կզբաղեցնի նրանց տեղը, չէ՞ որ առանց նրանց աշխատանքը նախարարությունում կարող է վերածվել քաոսի, որի հետևանքներն ուղղակիորեն կազդեն պետության կողմից տրամադրված ծառայությունների, հասարակական կյանքի որակի, բիզնես-միջավայրի և ընդհանրապես ցանկացած ոլորտի վրա։

Թե՞ կրճատվելու «հավելյալ արդյունք չստեղծող» կադրերը։ Այդ դեպքում հաշվի առե՞լ է արդյոք կառավարությունը, որ այդպիսի աշխատողները, հայտնվելով գործազուրկների խոշոր բանակի շարքերում, կարող են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աշխատանք չգտնել։ Կառավարությունն ունի՞ կրճատվող աշխատողներին վերապատրաստելու, աշխատանքի տեղավորման հարցում նրանց օգնելու կամ որևէ այլ աջակցության տեսլական, որպեսզի չթողնի նրանց գործազուրկի կարգավիճակում։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է որոշվելու, թե որ աշխատողներն են ստեղծում հավելյալ արդյունք, իսկ որոնք՝ ոչ։ Ինչպիսի՞ն է, համաձայն կառավարության, այն օբյեկտիվ քանակական-որակական չափորոշիչը, որը պետական կառավարման ոլորտում արդյունավետության նուրբ հարցում թույլ կտա ճշգրիտ եզրակացության գալ։

Թե կկարողանա արդյոք կառավարությունը լիարժեք պատասխան տալ այս հարցերին, և որքանով դրանք համոզիչ կլինեն ընդդիմախոսների համար, ցույց կտա հարցման քննարկումը հաջորդ շաբաթվա լիակազմ նիստում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • И ПЛЕВАТЬ ИМ НА "ФРИДОМХАУСЫ"…
      2021-10-13 13:46
      984

      Когда стремление укрепить власть выше стремления повысить авторитет страны Оппозиционные фракции намерены оспорить в Конституционном суде принятые под занавес предыдущим парламентом законодательные изменения, криминализирующие "тяжкое" оскорбление госслужащих и представителей ОМС, проще говоря, брань. Признаться, после решения КС относительно таких же изменений в Гражданский кодекс, повышающих в три раза суммы компенсаций за клевету и оскорбление, даже надеяться не приходится на положительный исход.

    • ТОПОРНЫЙ ШАНТАЖ «БАСТИОНА ДЕМОКРАТИИ»
      2021-10-12 10:00
      1564

      Правительство «бастиона демократии», как назвал Армению Арарат Мирзоян, вместо активной ежедневной разъяснительной работы о необходимости вакцинации предпочло присущий авторитарному режиму тривиальный метод – топорный. Впрочем, нынешней власти больше импонирует молоток. Ну, что топор, что молоток – без разницы. Зачем заморачиваться, разъяснять что-то кому-то, если можно поступать, как в известном фильме: не будут брать – отключим газ. В нашем случае – уволят с работы.

    • ЕСЛИ МОЛОТКОМ ПО ГОЛОВЕ НЕ БЬЮТ, ЭТО УЖЕ СВОБОДА СЛОВА?
      2021-10-08 14:25
      1924

      За два месяца работы оппозиционная фракция "Армения" пришла к выводу, что власть дает неполноценные ответы на вопросы о ситуации на границах, формировании и развитии системы безопасности, манипулируя общественным мнением. Об этом на брифинге заявил руководитель фракции Сейран Оганян, отметив, что правительство эти вопросы не считает приоритетными. Аналогичного мнения придерживается оппозиционная фракция "Честь имею".

    • МАНИПУЛЯЦИИ ПРОДОЛЖАЮТСЯ: ДЛЯ «ГД» ТЕМА НЕ ИСЧЕРПАНА
      2021-10-07 10:28
      1721

      «Я не слышал какого-либо обоснования или утверждения, когда говорилось бы, что внешние границы определяются законом об административно-территориальном делении», - это заявление замминистра территориального управления, проработавшего в данной сфере на ответственных руководящих постах при всех правительствах суперпрофессионала Ваче Тертеряна вызвало у оппозиции радость и обеспокоенность одновременно. Радость за то, что он поставил свой профессионализм выше конъюнктуры, обеспокоенность – за профессиональную карьеру Тертеряна, высказавшего позицию, кардинально отличающуюся от пашиняновской.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ