Հայեցակարգ Սամվել Բաբայանից
Հարավկովկասյան պետությունների ինտեգրացիան ընդհանուր քաղաքական տարածության մեջ նպաստավոր նախադրյալներ է ստեղծում, տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման առումով: Խնդրի կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկայլ իշխանության կամ որևէ առաջատար երկրի, որի հեղինակությունը ընդունվում է հակամարտող երկրների կողմից, հայ փախստականների և ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակման , Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու և Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները:
Այս մասին նշվում է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգում», որն այսօր տարածել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը է ։
Մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին
Փաստաթղթում նշվում է, որ այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե օրինակ, եթե համարենք, որ տարածաշրջանում Ռուսաստանն է գերակայող, ասենք օրինակ վերցնի Ռուսաստանը։
Սամվել Բաբայանը հակված էր բացատրելու, թե ինչ է ներկայացնում իրենից մանդատային սկզբունքը։ Սա ոչ մի կապ չունի Արցախում ընթացող քաղաքական պրոցեսների հետ, և հատկապես որևէ մեկին, այս դեպքում Ռուսաստանին հաճոյանալուն։ Նա, ով ճանաչում է Սամվել Բաբայանին շատ լավ գիտի, որ նա հաճոյանալով հարցեր չի լուծում, դա է ապացուցում նրա անցած ուղին։ Սամվել Բաբայանը առաջին անգամը չէր, որ խոսում էր այս թեմայով, նա բազմիցս էլ անդրադարձել է մանդատային սկզբունքներին և չի թաքցրել, քանզի երբեք էլ չի վախեցել արտահայտելու իր գաղափարները ՝ չխուսափելով ցանկացած քննադատությունից։
«Մենք դեմ ենք այն առաջարկին, որը հիմա դրված է բանակցային սեղանին, մենք դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին։ Ստորև ձեզ ներկայացնում ենք «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգը», որը մշակվել է Սամվել Բաբայանի կողմից դեռևս 2006-2008 թթ, երբ Ռուսաստանը տարածաշրջանում միակ գերակայողը չէր։ Ուշադիր ընթերցելու դեպքում, ցանկացած ոք կհասկանա, որ այս հայեցակարգը չունի խոցելի տեղ, հատկապես տարածքային զիջման առումով, որտեղ Լաչինը և Քելբաջարը բանակցային քննարկումների թեմա չեն կարող լինել», – նշվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ կարևորելով պետությունների միջև համակողմանի ու փոխշահավետ համագործակցություն հաստատելու տվյալ միջազգային կազմակերպության դերը, ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերին և հիմնարար սկզբունքներին համապատասխան խաղաղ կարգավորելու իրենց վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը կնքում են բազմակողմ, փակ համաձայնագիր՝ մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղում կառավարման նոր կարգի՝ մանդատային տարածքի ստեղծման մասին։
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի միջոցով, որը կանցկացվի մանդատային տարածքում ՝ սույն պայմանագրի կնքումից հետո:
Ինքնորոշման ժամկետները որոշում է մանդատի կրողը՝ այսինքն տվյալ միջազգային կազմակերպությունը: Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանուր հարցերի կարգավորման իր իրավունքը Լեռնային Ղարաբաղը պատվիրակում է միջազգային տվյալ կազմակերպությանը, Լեռնային Ղարաբաղի սահմանները հաստատված են համաձայնագրով և չեն կարող փոխվել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով ընդունվում է Սահմանադրություն, որը չի հակասում միջազգային կազմակերպության հիմնական օրենսդրական ակտին՝ հենքային պայմանագրին և միջազգային իրավունքին:
Ըստ հայեցակարգի հեղինակների, ստեղծվում է Փախստականների և տեղահանված անձանց հարցերն ուսումնասիրող դիտարկման խառը խումբ, որի շրջանակներում կողմերը պարտավորվում են պայմաններ ստեղծել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակման համար ՝ առանձին դեպքերում հնարավորություն տալով նրանց՝ կամավորության սկզբունքով փոխանակելու իրենց նախկին բնակարանները: Վերաբնակված քաղաքացիներն օգտվում են նույն իրավունքներից, ինչ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Լեռնային Ղարաբաղն ունի Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և այլ երկրների հետ ազատ ու անարգել տրանսպորտային հաղորդակցության ու կապի իրավունք։ Լեռնային Ղարաբաղն ունի Ազգային Գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն, որոնք կազմավորվում են կամավորության սկզբունքով և ունեն 30 000 թվաքանակից ոչ պակաս անձնակազմ՝ համապատասխան սպառազինությամբ: Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ առանց միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության համաձայնության։ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն հայերենն է։
Երաշխիքների մասին
Ինչպես նշվում է հայեցակարգում, Հայաստանը և Ադրբեջանը, չունեն իրավաքաղաքական կայուն դաշտ, քաղաքացիական հասարակություն, գործնականորեն ժողովրդավարական արժեքներ դավանող և կիրառող քաղաքացիական հասարակություն՝ տարանջատ և փոխհակակշռող իշխանական ճյուղերով, նրանք տնտեսապես թույլ են՝ ցածր իրավագիտակցությամբ և աղքատ բնակչության դեռ մեծ տեսակարար կշռով:
«Այսպիսի պայմաններում նշված պետությունների իշխանությունները ի զորու չեն դրսևորելու քաղաքական կամք և կրել պատասխանատվություն, սեփական ժողովուրդներին առաջնորդելու համար փոխզիջումների և տևական խաղաղության: Նման իրավիճակում հանդես գալով որպես Միջազգային կազմակերպության մանդատ, Ղարաբաղը կարող է դառնալ տարածաշրջանի առաջընթացի յուրօրինակ խթան» , – նշվում է հայեցակարգում։
Ղարաբաղյան հակամարտության մասին
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.