ԱԽ-ն շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է
Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես ձեզ հայտնի է, Սիրիային Գոլանի բարձունքների պատկանելության հարցում Ռուսաստանի Դաշնությունը սկզբունքային դիրքորոշում ունի: Սա հաստատված է ՄԱԿ ԱԽ 1981 թվականի 497 բանաձևով: Գոլանի բարձունքների վրա իր ինքնիշխանության տարածման Իսրայելի որոշման հակաիրավական բնույթի մասին մեր գնահատականն անփոփոխ է»,- ասել է Զախարովան:
«Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման անհրաժեշտության մասին: «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»,- նշել էր նա Twitter-ում:
Թրամփի հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել այցին: Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Նեթանյահուն Վաշինգտոն կայցելի, որտեղ նախատեսված է Թրամփի հետ 2 հանդիպում: Ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, հաջորդ շաբաթ ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը:
Գոլանի բարձունքները Մերձավոր Արևելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արևելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-01-31 09:0186
Власти Ирана могут изменить политику в отношении конфликта на Украине, если Киев не скорректирует высказывания советника главы офиса президента Украины Михаила Подоляка по поводу нападения на объект Минобороны исламской республики в Исфахане. Об этом сообщил в понедельник портал Nour News со ссылкой на иранского чиновника, передает ТАСС.
-
2023-01-31 08:5997
Спустя два года после второй войны за Нагорный Карабах Армения и Азербайджан неловко приблизились к началу третьей, говорится в новом докладе Международной кризисной группы (ICG).
-
2023-01-31 08:5890
Посольство Азербайджана в Нидерландах обратилось в Комитет парламента Нидерландов по внешним отношениям по вопросу организации встречи с заместителем министра иностранных дел Азербайджана, однако Комитет отклонил запрос.
-
2023-01-31 08:5680
Евросоюз ввел санкции против иранской корпорации по производству беспилотников Iran Aircraft Manufacturing Industries Corporation. Об этом сообщается в официальном журнале ЕС.