Կտեղափոխվեն միայն ավելի լավ պայմաններ ստեղծելու դեպքում
Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը այդ տեղից չի տեղափոխվելու: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ խոսքը ուսումնական պրոցեսը կազմակերպելու, այնտեղ սովորողների համար կենցաղային ավելի լավ պայմաններ ստեղծելու մասին է:
Օրեր առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել էր, որ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է տեղափոխվի, իսկ շենքն օտարվի, հիծեցնում է NEWS․am-ը:
Հարցին, թե արդեն վարժարանի համար հարմար վայր կա՞, որ տեղափոխվի, Գաբրիել Բալայանը հարցով պատասխանեց. «Բայց արդեն որոշվել է, որ օտարվո՞ւմ է: Եթե ներդրողը կհայտնվի, ներդրողը կիրականացնի համապատասխան ներդրումը, համապատասխան պայմանները կստեղծվեն, հետո նոր կտեղափոխվի»:
Նա ընդգծեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում գոնե վերջին 2 տարիների ընթացքում բավականին մեծ ընդունելություն է լինում. «Այս տարի էլ նախնական մեր ստացած ինֆորմացիայով էլի բավական լուրջ մրցույթ և ընդունելություն է լինելու: Սա սովորական ավագ դպրոց չէ, մարզական բաղադրիչ ունի: Թերբեռնվածության խնդիր բացարձակ չունենք: Այս տարի անգամ առաջարկություն եղավ մեծացնելու ընդունելության շեմը, բայց խորհուրդը որոշեց դեռ սահմանափակվի 75-ով»,-ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.