Քարվաճառը Հայաստանի և Արցախի անվտանգության կարևոր բաղադրիչն է
Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունն ուղիղ համեմատական է Ղարաբաղի հիդրոանվտանգության խնդրին։ Այս մասին NEWS.am-ին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավաի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Գոլանի բարձունքները Իսրայելի անբաժանելի մասն են հանդիսանում, քանի որ այդ երկրի անվտանգության կարևոր բաղադրիչն են և ապահովում են կայունությունը տարածաշրջանում, շատ նշանակալի և աննախադեպ հայտարարություն է, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման համատեքստում։ Այստեղ ամեն ինչում սիմվոլիզմ կա։ Նույնիսկ հայտարարությունը արվել է Ջրի միջազգային օրվա նախօրեին, չէ որ Գոլանի բարձունքները առաջին հերթին Իսրայելի հիդրոդոնորն են, որտեղից սկիզբ է առնում Իսրայելի ամենախոշոր աստվածաշնչյան Հորդանան գետը»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ դեռևս Իսրայելի պետության ստեղծումից 50 տարի առաջ հրեական սփյուռքի տարբեր շրջանակներ ընդգծում էին Հորդանանի ակունքների վերահսկողության կարևորությունը՝ որպես ապագա պետության անվտանգության կարևոր բաղադրիչ։ «Թրամփը ընդգծել է հենց անվտանգությունը, առանց պատմությանը որևէ հղում կատարելու։ Տվյալ համատեքստում մեզ համար հայտնվում է նույն իմաստով առավել ակտիվորեն Քարվաճառի կարևորությունը առաջ մղելու հզոր հնարավորություն՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ծայրահեղ կարևոր բաղադրիչի տեսանկյունից։ Չէ որ Քարվաճառը, ինչպես և Գոլանի բարձունքները, հիդրոդոնոր տարածաշրջան է՝ դարձյալ առանց պատմությանը և այլ բաղադրիչներին հղման, պարզապես ռազմավարական տեսանկյունից։ Չօգտագործել այս համատեքստում հզոր տերության ուղերձները՝ ուղղակի անթույլատրելի է»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-08-15 07:2275
С глубокой тревогой и болью узнал о взрыве в торговом центре «Сурмалу» в Ереване. Об этом говорится в заявлении Католикоса Великого Дома Киликийского Арама I.
-
2022-08-15 07:2075
Посольство РФ в Армении выразило соболезнования в связи с гибелью людей во время взрыва в торговом центре «Сурмалу» в Ереване.
-
2022-08-15 07:1892
Новый взрыв в ереванском торговом центре "Сурмалу" маловероятен. Об этом глава МЧС Армении Армен Памбухчян заявил журналистам, комментируя ситуацию на месте происшествия.
-
2022-08-15 07:1390
Минобороны Армении сообщает, что 14 августа, около 15:20, самочувствие военнослужащего контрактной службы N-й воинской части, рядового Манвела Мясниковича Тадевосяна (1981 г. р.), резко ухудшилось.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16388
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59420
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27407
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42688
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։