Աշխարհի առաջատար գիտնականների մասնակցությամբ
Երևանում կհամախմբվեն բիոտեխնոլոգիաների, տնտեսագիտության և գիտական այլ ճյուղերի աշխարհի առաջատար մասնագետները՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Երևանում գիտաժողովներ են անցկացվելու տնտեսության և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում: «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29-ից ապրիլի 3-ը, իսկ միջազգային տնտեսական գիտաժողովը՝ ապրիլի 1-2-ը: Գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Գիտաժողովի համանախագահ, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը նշել է, որ տնտեսական հեղափոխության մասին մտորելիս ամիսներ առաջ արձանագրեց, որ տնտեսության աճի տեմպերը Հայաստանում ցածր են: Գիտնականը որոշեց իր ուժերի ներածին չափով օգնել կառավարությանը՝ տնտեսության զարգացման հարցում. կապվեց տարբեր երկրների իր գործընկերների հետ, հրավիրեց Հայաստան՝ լսելու նրանց խորհուրդները տնտեսության օպտիմալ զարգացման մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի օրինակը։
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի առաջատար փորձագետներն ու գիտնականները: Մի քանի դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեծ փորձագետը՝ Դիդիե Սոռնեն։ Գիտաժողովին ելույթ է ունենալու ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, ով կանխատեսել է Բրեգզիթի քվեարկության արդյունքն ու Թրամփի հաղթանակը։ Տեսակապով դասախոսություն կկարդա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, ով Ուոլլ Ստրիտի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը։ Հայաստան են ժամանելու և ելույթով հանդես գալու բիոինֆորմատիկա գիտության ստեղծողը և մի խումբ այլ հանրահռչակ գիտնականներ։
Գիտաժողովի բոլոր ելույթները ձայնագրվելու են, քննարկումների արդյունքում կպատրաստվեն առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը։ Դավիթ Սահակյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում մեծ հետաքրքրություն կա գիտաժողովի նկատմամբ: Այս կարևորագույն միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական բլոկի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, տնտեսագետներ։ «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով կոնֆերանսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Շատ հեշտ է քննադատել կառավարությանը, թերություններ գտնել, շատ ավելի բարդ է տալ կոնկրետ լուրջ, խելացի խորհուրդներ։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ կառավարությունը շահագրգռված է լուրջ խորհուրդներ լսելու և դրանք իրագործելու հարցում։ Այնպես որ՝ ես կոչ եմ անում փորձագետներին՝ եկեք օգնենք կառավարությանը»,- ասում է Դավիթ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովից հետո մասնակիցների կապը Հայաստանի հետ է´լ ավելի կամրանա, որոնք հետագայում իրենց խորհուրդներով կօգնեն մեր տնտեսության ճիշտ պլանավորմանը։
Դավիթ Սահակյանը նաև ընդգծել է ֆունդամենտալ գիտության դերը, առանց որի պարզապես անհնար է հաջող կիրառական գիտության, բուհական կրթության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։ Նա նաև ավելացրել է, որ ի պատիվ Հայաստանի նախկին ու ներկա կառավարությունների՝ վերջիններս միշտ էլ կարևորել են ֆունդամենտալ գիտությունը:
«Գիտաժողովին այդքան շատ աշխարհահռչակ գիտնականներ գալիս են, որովհետև մինչև հիմա Հայաստանում կա միջազգային մակարդակով մրցունակ գիտություն՝ հանձին Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, հատկապես տեսական դեպարտամենտի»,- հավելել է Դավիթ Սահակյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.