Մարի Յովանովիչը հայտնվել է սկանդալի կիզակետում
Մարի Յովանովիչը, որը 2008-2011թթ. զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, հայտնվել է սկանդալի կիզակետում Կիևում, որտեղ նա գլխավորում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, տեղեկացնում է mediamax.am:
«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Մարի Յովանովիչին քննադատում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ուկրաինայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, կոչ է արել փոխարինել Մարի Յովանովիչին, ում նա անվանել է պետության ներկա ղեկավարի դեմ գործող «Օբամայի դեսպան»։
Մինչ այդ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սենսացիոն խոստովանություն էր արել այն մասին, որ 2016 թ. ամռանը Մարի Յովանովիչը նրան հանձնել էր «դեսպանատան ընկերների» ցանկը, որոնց դեմ ոչ մի քրեական գործ չի կարող հարուցվել:
Լուցենկոն The Hill-ին տված հարցազրույցում ասել է.
«Ցավոք, մեր առաջին հանդիպման ժամանակ Կիևում ԱՄՆ դեսպանը ինձ հանձնեց այն անձանց ցուցակը, որոնց մենք չպետք է հետապնդենք։ Ես պատասխանեցի, որ դա անընդունելի է: Այս երկրում ոչ ոք՝ ոչ մեր նախագահը, ոչ մեր խորհրդարանը, ոչ էլ ԱՄՆ դեսպանը, չեն կանգնեցնի ինձ հանցագործություն կատարած անձանց քրեական հետապնդումից»։
Իսկ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ջո ԴիԳենովան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Մարի Յովանովիչը վատ է արտահայտվել ԱՄՆ նախագահի մասին ուկրաինական պաշտոնյաների հետ զրույցներում և կոչ է արել նրանց չլսել Թրամփին և չմտահոգվել վերջինիս քաղաքականությամբ, քանի որ նրան իմպիչմենթի են ենթարկելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».