Ծառուկյանի կինը Փաշինյանի կնոջ հիմնադրամին է նվիրել 12 մլն դրամ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն իր կայքէջում այսօր հրապարակել է նվիրատուների ցանկը՝ այդպիսով խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջը։
Panorama.am-ը հիշեցնում է՝ Օրենքի 39 հոդվածը սահմանում է.
«Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։
Այսօր մարտի 27-ն է, Azdarar.am-ում էլ մինչ այս պահը չկա նման տեղեկատվություն։
Անդրադառնալով նվիրատուների ցանկին, նկատենք, այնքան էլ մանրամասն տեղեկատվություն չկա, ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը։
Տարօրինակ ու կասկածելի է, որ նվիրատուների զգալի մասի անունները հրապարակված չեն։ Օրինակ, 48 մլն 350 հազար դրամ, 20 մլն դրամ, 15 մլն դրամ, 8 մլն դրամ, 6 մլն, 4.5 մլն դրամ, 3 մլն դրամ ու էլի մեծ գումարներ նվիրաբերած քաղաքացիների անունները չեն հրապարակվել։
Հրապարակված անունների մի մասն էլ նախկին ու ներկա պաշտոնյաներ են։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հիմնադրամին նվիրատվություն է կատարել մի քանի անգամ՝ 100 հազար, 200 հազար, 252 հազար դրամի և այլ չափերով։
25 հազար դոլարի նվիրատվություն է կատարել »Հայաստան» համահայկան հիմնադրամի հոգեբարձունների խորհրդի անդամ Գաբրիել Չենբերջյանը։
100 հազար դոլար էլ նվիրաբերել է Արա Աբրահամյանը։ Ենթադրվում է, որ խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահի մասին է։
Վահե Գաբրաշը Շվեյցարիայում ապրող գործարար է, նվիրաբերել 25 հազար դոլար։ Իզուր չէր Աննա Հակոբյանը հայտարարել, որ պետական միջոցներով Ժնև է գնացել, սակայն այնտեղ ունեցած իր հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75.435.620.73 ՀՀ դրամ:
Խոշոր նվիրատվություն կատարածների ցանկում է նաև Ջավահիր Ծառուկյանը, նա հիմնադրամին նվիրաբերել է 12 մլն դրամ։ Ջավահիր Ծառուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կինն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-04 20:18
Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամն իր պաշտոնական կայքում հրապարակել է հիմնադրամի դոնորների ցանկը, այդպիսով խախտելով ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջները։