Զելենսկին ընդդեմ Պորոշենկոյի՝ երկրորդ փուլ
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Զելենսկին՝ ընտրողների ձայների 30,18 տոկոսով եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն՝ 16,65 տոկոս ձայներով: Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները՝ արձանագրությունների 30,52 տոկոսի մշակումից հետո: Երրորդ տեղում է Յուլյա Տիմոշենկոն՝ ստացած 13,22 տոկոս ձայներով, հաղորդում է «112 Ուկրաինան»:
Ուկրաինայի նախագահի թեկնածուների առաջին տասնյակը.
Վլադիմիր Զելենսկի – 30,18 տոկոս
Պյոտր Պորոշենկո – 16,65 տոկոս
Յուլյա Տիմոշենկո – 13,22 տոկոս
Յուրի Բոյկո – 11,43 տոկոս
Անատոլի Գրիցենկո – 7,04 տոկոս
Իգոր Սմեշկո – 5,95 տոկոս
Օլեգ Լյաշկո – 5,16 տոկոս
Ալեքսանդր Վիլկուլ – 4,19 տոկոս
Ռուսլան Կոշուլինսկի – 1,65 տոկոս
Յուրի Տիմոշենկո – 0,61 տոկոս:
Զելենսկին առաջին տեղում է Ուկրաինայի մարզերի մեծ մասում, Պյոտր Պորոշենկոն նրանից առաջ է անցնում միայն Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի եւ Տերնոպոլի մարզերում, Յուրի Բոյկոն առաջինն է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.