Օպերայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաև աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին, տեղեկացնում է News.am-ը:
Որպես ազատման պատճառ նրանք նշել են մշակույթի և նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալը:
Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:
Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը:
Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները:
Նազենի Ղարիբյանն իր հերթին, հայտարարել է, որ Օպերայի և բալետի թատրոնի նոր տնօրենի մասին կհայտարարվի ապրիլի 1-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-02-04 15:55439
Удары США и Израиля по Ирану – экзистенциональная угроза для Армении. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявил профессор американского университета Лихай, политолог Арман Григорян.
-
2023-02-04 15:53429
Сейчас одна из наших задач – держать тему Арцаха в центре внимания мировой общественности. Об этом написал на своей странице в Facebook госминистр Арцаха Рубен Варданян.
-
2023-02-04 15:43345
Сейчас мы имеем дело с политикой, когда глава страны занимается не политикой, а оправданием собственной беспомощности, провалов и неэффективности собственной политики внешними причинами. Об этом заявил в интервью программе «Прессинг» заместитель председателя АНК Левон Зурабян.
-
2023-02-04 13:30516
В Ереване проходит международный круглый стол-обсуждение на тему «Армения и глобальное противостояние Россия-Запад: итоги 2022 года».