Հայաստանի բոլոր թատրոնները պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը։
ՊՈԱԿ-ի մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությունը, սակայն մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Թատերաշխարհի գործիչների խորին համոզմամբ` այն անձնավորությունը, որը համարում է, որ «օպերան թատրոն չէ», գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, որը ոստիկանություն է հրավիրում՝ թատրոնի դռները բացելու համար, որն առանց երկնչելու ազատում է աշխատանքից Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոֆեսիոնալ աշխատող տնօրենին, որը հաղորդակցվելու լուրջ խնդիրներ ունի թատրոնների ներկայացուցիչների հետ և չի տիրապետում ոլորտի խնդիրներին, չի կարող ղեկավարել մշակույթի նախարարությունը։
Հայաստանի բոլոր թատրոնները՝ միանալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում համարժեք մշակութային քաղաքականություն»,-ասված է նամակում, տեղեկացնում է Aysor.am-ը։
Արմեն Էլբակյան - Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Վարդան Մկրտչյան - Գ .Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Արմեն Խանդիկյան - Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Վահե Շահվերդյան - Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Կարո Շահբազյան - Հ.Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյան - Ա լ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար
Ժիրայր Դադասյան - Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Արա Երնջակյան - Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ
Ռուբեն Բաբայան - Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Մհեր Մկրտչյան - «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Հայկ Խերանյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին տնօրեն
Դավիթ Հարությունյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար
Էմին Թորոսյան - Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
Արթուր Սահակյան - Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Սարգիս Չոլոյան – Գոյ թատրոնի տնօրեն
Հռիփսիմե Առաքելյան - Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն
Վիգեն Ստեփանյան - բեմադրիչ, դերասան
Նելլի Շահնազարյան - գրող, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն
Մարիաննա Մխիթարյան – «Արմմոնո» փառատոնի տնօրեն, դերասանուհի
Սոնա Մելոյան - թատերաքննադատ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար
Հակոբ Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-07 10:4033
Переговоры вокруг демаркации границ Армении и Азербайджана уперлись в карты. А именно карты 1975 года.
-
2023-06-07 10:3023
По меньшей мере семь человек пропали без вести в Новой Каховке в результате неконтролируемого сброса воды из Каховского водохранилища после разрушения конструкций ГЭС. Об этом в среду сообщил ТАСС глава администрации города Владимир Леонтьев.
-
2023-06-07 10:2826
Вопросы, связанные с установлением прочного мира в Нагорном Карабахе, обсудили Католикос Великого Дома Киликийского Арам I и премьер-министр Канады Джастин Трюдо. Об этом канадский премьер сообщил в своем блоге в Twitter.
-
2023-06-07 10:2630
Пилоты многоцелевых истребителей МиГ-29 оперативно-тактической авиации военной базы Южного военного округа (ЮВО) в Армении выполнили элементы сложного и высшего пилотажа в рамках учебно-тренировочных полетов. Об этом сообщает пресс-служба ЮВО.