Последние новости

Բաքվի արձագանքը. Պաշտպանության նախարարը իրականացնում է կառավարության ծրագիրը

Պարզաբանումը հետևյալն է՝ եթե վիճակը թեժանա, Ադրբեջանը կրկին գնա սադրանքի ճանապարհով, ապա լինելու է այն, ինչ պարոն նախարարը հայտարարել է։ Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն մեկնաբանությանը, թե Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարության առնչությամբ, որտեղ ասել է, թե «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ փոխվելով «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի։

Միևնույն ժամանակ փոխնախարարը նկատեց, որ առաջին անգամ չէ, որ հայկական կողմը նման շեշտադրմամբ է խոսում։ Նա հիշեցրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է, որ ՀՀ-ն պահպանությունից անցնում է ակտիվ պաշտպանության։

«Պաշտպանությունը ենթադրում է նաև հակառակորդի թիկունք խորանալը, չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի հայտարարությունը նորություն էր։ Մենք սրանից առաջ էլ ենք ասել, որ պահպանության ռեժիմից անցնում ենք պաշտպանության: Անցած զորավարժությունների հետ կապված հաղորդագրություններում էլ հայտնել ենք, որ փորձում են նաև հարձակվողական կոմպոնենտը մտցնել՝ պահպանության ռեժիմից դուրս գալով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սադրիչ որակելուն, Գաբրիել Բալայանը շեշտեց, որ գրեթե չկա մեկ շաբաթ, որ ադրբեջանական կողմից սադրիչ հայտարարություն չլինի։

«Պարզապես մենք ապավինում ենք մեր պատրաստվածությանը, մենք ապավինում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը, այս պատճառով էլ ամեն անգամ նրանց սադրիչ հայտարարություններին չենք արձագանքում»,- շարունակեց Բալայանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հարցադրմանը, թե արդյո՞ք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համապատասխանում է ՀՀ բարձրագույն ղեկավարության տեսակետին, փոխնախարարը հիշեցրեց, որ պաշտպանության նախարարն իրականացնում է Կառավարության ծրագիրը։

«Եթե բացենք կառավարության ծրագիրը՝ հաստատված ԱԺ-ի կողմից, կտեսնենք, որ այնտեղ ևս խոսք է գնում բանակի զարգացման, այդ թվում սպառազինության վերաբերյալ։ Կառավարության ծրագիրը միասնական է, իսկ ՊՆ-ն՝ որպես կառավարության մաս, իրականացնում է իր ծրագիրը։ Համոզված եմ, որ սա այն քաղաքականության մասն է, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Միգուցե չենք գրում կառավարության ծրագրի մեջ այն ամենն, ինչ անում ենք, բայց որպես մի ուղղությունն էլ մենք դրել ենք մարտական պատրաստվածությունը, սպառազինության թարմացումը։ Մեր գործը մեր պաշտպանությունը զգոն պահելն ու պաշտպանական հզորություններն ավելացնելն է։ Սա ենթադրում է նաև որոշակի դեպքերում այլ գործողությունների իրականացում, որոնք միգուցե զարմանք ենք առաջացրել մեր հակառակորդի մոտ»,- եզրափակեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ