Հանրային ռադիոյի նոր տնօրենը
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ այսօր տեղի ունեցած նիստում։ Խորհուրդը նաև ընդունել է հայտարարություն, տեղեկացնում է Panorama.am-ը։
Armradio-ի փոխանցմամբ, այնտեղ ասված է. «Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:
Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:
Հանձնաժողովը ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ.‑ի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.
-
2025-07-04 19:43
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова лишили гражданства России. Об этом он сообщил изданию оху.аз, отметив, что через несколько дней приедет в Азербайджан и даст комментарий.
-
2025-07-04 19:36
Да, нет, ничего не вырезано и не вставлено, как можно сомневаться в порядочности сотрудников правоохранителей? Об этом написал на своей странице в Facebook адвокат Ованес Худоян, обнародовавший также несмонтированный вариант бесед архиепископа Баграта Галстаняна и других арестованных лиц.
-
2025-07-04 19:34
Членов АРФ "Дашнакцутюн" вызывают в полицию с целью отговорить от участия в митинге в защиту арестованного бизнесмена Самвела Карапетяна, который в эти минуты начинается в центре Еревана.