Последние новости

ՆՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

Վիեննայում Փաշինյանի և Ալիևի դեմ առ դեմ հանդիպումն ավելի շատ հարցեր ծնեց, քան պատասխաններ։ Անցնենք հերթականությամբ։

Վիեննայում հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե բանակցությունների ընթացքում պնդելու է, որ Արցախն անմիջականորեն ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ի սկզբանե ընդունվել է, որ հակամարտությունն ունի երեք կողմ։ Որքանո՞վ Փաշինյանին Վիեննայում հաջողվեց առաջ գնալ այդ հարցում, նա չի ասում։ Իսկ այ, Ալիևը չհապաղեց հիշեցնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ձևաչափի միակողմանի փոփոխումն անհնար է, իսկ քանի որ Բաքուն դեմ է բանակցային գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցությանը, ապա, շարունակեց Ալիևը, անկախ բանակցությունները կշարունակվեն այն ձևաչափով, ինչպիսին կա հիմա. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։

Վիեննայից առաջ Փաշինյանը խոսում էր նաև այն մասին, որ ներկայիս հանդիպման ընթացքում դարձյալ լինելու է ոչ թե կարգավորման առնչությամբ միջնորդների հնչեցրած սկզբունքների և տարրերի իրագործման բովանդակային քննարկում, այլ ճշգրտում, թե կոնկրետ ինչպես են միջնորդները մեկնաբանում այդ սկզբունքներն ու տարրերը։ Երևանի և Ստեփանակերտի համար անընդունելի է այդ սկզբունքների վերաբերյալ Բաքվի մեկնաբանությունը, ասում էր Փաշինյանը, բայց ընդգծում, որ չի պատրաստվում այդ հարցով հեռակա բանավեճի մեջ մտնել Բաքվի հետ, իբր՝ դա արքային վայել զբաղմունք չէ… Թող նրանք, ասում էր Փաշինյանը, ովքեր հնչեցրել են այդ սկզբունքները, ասինքն հենց համանախագահներն էլ մեկնաբանեն ու ճշտեն, թե կոնկրետ ինչ նկատի ունեն այս կամ այն դեպքում։

Ի՞նչ ունենք մենք Վիեննայից հետո։ Ալիևը ինչպես ասում էր, այնպես էլ շարունակում է ասել, թե Բաքվի համար ամենագլխավորը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում» վերականգնելն է։ Համանախագահները Փաշինյանի կոչին, համենայնդեպս՝ գոնե հրապարակավ, ոչ մի կերպ չարձագանքեցին ու չմեկնաբանեցին իրենց ո՛չ սկզբունքները, ո՛չ տարրերը, ինչպեսև չշոշափեցին այն հարցը, թե առհասարակ ով իրավունք ունի դրանք պարզաբանելու և մեկնաբանելու։ Միջնորդներն ընդամենը ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և նրանց՝ ղեկավարների որոշակի մարդասիրական նախաձեռնություններ իրագործելու մտադրությունը…

Փաշինյանը… Իսկ Փաշինյանը՝ ի՞նչ։ Նա նույնպես չի մեկնաբանում կարգավորման ո՛չ սկզբունքները, ո՛չ հիմնական տարրերը, չի բարձրաձայնում այդ առնչությամբ միջնորդների դիրքորոշումը, այլ խոսում է միայն այն մասին, թե հանդիպումն անցավ նորմալ, և դա բնավ չի նշանակում, թե հանդիպման արդյունքներով շահել է այս կամ այն կողմը։ Իբր՝ դա հնացած մոտեցում է, հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն… Իհարկե, շատ գեղեցիկ ու մարդասիրական մոտեցում է, բայց, կարծում ենք, ողջ մեծ խնդիրն ամփոփված է նրանում, որ նման գեղեցիկ ու մարդասիրական մոտեցմանը համամիտ չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելի շուտ՝ հակառակը. յուրաքանչյուր հանդիպումից հետո նա ձգտում է ամրագրել Ադրբեջանի համար շահեկան այս կամ այն առաջընթացը։ Իրական, թե կարծեցյալ՝ այլ հարց է։

Տվյալ դեպքում Բաքուն, ըստ երևույթին, կարող է իր հաշվին որպես դիվանագիտական պլյուս գրանցել այն, որ միջնորդների հայտարարության մեջ դարձյալ ոչինչ չկա Կասպրշիկի մոնիտորինգային առաքելությունն ամրացնելու և սահմանամերձ միջադեպերը հետաքննելու համար մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ արդեն կարծես թե մոռացված նախկին պայմանավորվածություններից։ Փոխարենը խրախուսվում են երկու ղեկավարների «մարդասիրական նախաձեռնությունները»։

Այդօրինակ նախաձեռնություններից մեկը՝ այս կամ այն կողմից գերեվարվածներին ազգականների հետ շփվելու հնարավորություն տալու մասին, Փաշինյանն ավելի ուշ պարզաբանեց հետևյալ կերպ. «Կան երկու կողմերի քաղաքացիներ, և պետք է հասկանալ, կարո՞ղ ենք փորձել ընտանիքների հետ հանդիպումներ կազմակերպել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների անդամների հետ շփվելու հնարավորություն ունենան, կարո՞ղ ենք արդյոք հանձնարարել մեր արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը` հասկանալու համար խնդրի էությունը: Բայց նաև պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաև դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամականական է, կամ ոչ»։

Այդ առիթով մեր գործընկերներից մեկը եթերում հարց տվեց, թե «տարածվո՞ւմ է արդյոք այդ «մարդասիրական նախաձեռնությունը» ԼՂՀ-ի դատարանով դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վրա»։ Հայկական կողմն այդ առնչությամբ ոչինչ չի կոնկրետացրել, բայց մենք ուղղակի համոզված ենք, որ հանուն հենց այդ երկու դիվերսանտների է Ալիևն ընդառաջ գնում նման նախաձեռնություններին…

Ինչո՞ւ ենք համոզված, եթե Փաշինյանն այդ մասին չի հայտարարել։ Ելնելով Ալիևի մոտեցումներից. որքան էլ որ քննադատենք նրան, Ադրբեջանի նախագահը հետևողական է իր առջև դրված նպատակներին հասնելու մեջ։ Նրան հաջողվեց հունգարական բանտից դուրս քաշել մարդասպան Սաֆարովին և, թքելով միջազգային հանրության կարծիքի վրա, ոչ միայն ներում շնորհել նրան, այլև արժանացնել ամեն տեսակի պարգևների ու փաղաքշանքի… Հայկական կողմը ողջ աշխարհի ուշադրությունն ուղղել և ուղղում է նման մոտեցման հանցավորությանը, բայց իր ժողովրդի աչքում Ալիևը ցանկացավ ընդգծել, որ յուրայիններին չի լքում, այլ հակառակը, պարգևատրում է հավատարիմ ծառայության համար։

Հիմա Իլհամ Ալիևը որոշել է, որ եկել է հարմար պահը՝ բանտից դուրս քաշելու դիվերսանտներ Ասկերովին և Գուլիևին։ Նշենք, որ Ալիևը վաղուց է ջանքեր գործադրում այդ ուղղությամբ, և հիմա, ըստ երևույթին, կանխավայելում է, որ առաջին մարդասիրական քայլին հաջորդելու են մյուսները, հաջորդելու է նաև հավանությունը ազգականների հետ Ասկերովի ու Գուլիևի հանդիպմանը, այնուհետ կհաջորդեն այլ քայլեր, և շուտով երկու դիվերսանտներն էլ հայ-ադրբեջանական մարդասիրական նախաձեռնությունների շրջանակներում կվերադառնան տուն, իսկ ինքը հերթական անգամ իր ժողովրդին կցուցադրի, որ հավատարիմ է Կնքահոր կանոններին և յուրայիններին չի լքում…

Կարող են առարկել, որ Ասկերովի և Գուլիևի ճակատագիրը վճռողը ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ էլ առավելևս Ալիևը, այլ Արցախի իշխանությունները։ Դա իրոք այդպես է, և իրադարձությունների ընթացքը գնահատելու համար չափազանց կարևոր է, թե ինչպես կարձագանքեն նրանք։ Նիկոլ Փաշինյանն արդեն պատմել է Բակո Սահակյանին Վիեննայի իր բանակցությունների մասին։ Ստեփանակերտն առայժմ չի մեկնաբանել Ասկերովի և Գուլիևի հետ կապված իրավիճակը՝ նոր հովերի լույսի ներքո…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КТО ОСТАНОВИТ ПАШИНЯНА?
      2024-03-28 10:02

      В интернете гуляет ролик, в котором очередной гонец Пашиняна Степа Сафарян рассказывает жителям Воскепара об ультиматуме, который предъявил Николу Ильхам Алиев: 4 известных села с прилегающими территориями в апреле должны быть переданы Азербайджану. Иначе будет война. Отметим, что ранее в Воскепаре уже успел побывать другой прислужник Никола – Левон Ширинян, известный своей откровенной русофобией. Побывал с той же миссией - убеждать жителей в неизбежности сдачи приграничных территорий…

    • ВСЕ САМ
      2024-03-23 09:58

      Есть такой старый анекдот. Приходит муж за полночь пьяный. Следы помады. Запах духов. На вопрос жены, где был, пытается что-то выговорить, но ничего на ум не приходит, ноги не держат, валится на кровать и говорит: «Ну ты же умная женщина, придумай сама что-нибудь...».

    • В ПОВЕСТКЕ СОЮЗНОЕ ГОСУДАРСТВО
      2024-03-20 10:12

      Никол Пашинян в Тавуше уговаривал жителей приграничья поддержать его "борьбу за суверенитет", а потому добровольно и с улыбкой согласиться на сдачу четырех сел, требуемых Азербайджаном. Использовал кнут и пряник. Обещал тем, кто потеряет дома или земли, квартиры в Иджеване. Дескать, живите себе спокойно. Это был пряник. Кнут был в виде угроз, что Турция и Азербайджан начнут войну. Жители, и не только Тавуша, уже давно поняли, что Пашиняна не остановить. Потому как только новыми уступками можно заставить людей забыть ранее потерянное. Сегодня с подачи Пашиняна и его агитационной команды мы говорим "только" о четырех селах.

    • ТРУДНО БЫТЬ НИКОЛОМ ПАШИНЯНОМ
      2024-03-15 09:48

      Трудно быть Николом Пашиняном. Три с половиной часа давать пресс-конференцию, чтобы сообщить, что Азербайджану будут сданы 4 требуемых села, но так и не сказать об этом прямо. То ли трусил, то ли стыдно было. И так подводил к этому, и этак, карту какую-то из ближайшего детского сада притащил. Сказал, что не проблема перенести тот участок дороги, который проходит через требуемые Азербайджаном территории. Советскую энциклопедию вспомнил. Но прямо так и не сказал.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։