Բունդեսթագի վավերացումը
Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել Բունդեսթագի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, եւ դա նշանակալի օր է ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ Գերմանիա-Հայաստան հարաբերություններում:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այս կապակցությամբ մասնավորապես ասել է. <Բազային պայմանները հրաշալի էին Համաձայնագրի համար համար <թավշյա հեղափոխության> դրական գործընթացներից հետո ։ Ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացրել է համաձայնագրի իրականացման համար բովանդակալից ճանապարհային քարտեզ։ Մենք հաճույքով մասնակցում ենք համաձայնագրի իրականացմանը> ։
Դեսպանության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հրաշալի հարաբերությունների վկայությունն են դաշնային կանցլեր Անգելա Մերկելի պատմական այցը Հայաստան եւ դրան հաջորդած բարձրաստիճան այցերը: <Նոյեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Գերմանիա, փետրվարին ՝ վարչապետ Փաշինյան, մարտին ՝ Ազգային ժողովի նախագահ Միրզոյան։ Այսօր Երևան է ժամանել Դաշնային Սահմանադրական դատարանի վեց դատավորներից բաղկացած պատվիրակությունը>- նշել են ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատանը:
Նշենք, որ Գերմանիան ԵՄ 11-րդ երկիրն է, որը վավերացրել է համաձայնագիրը ։ Մոտ ապագայում սպասվում է նաև Շվեդիայի կողմից համաձայնագրի վավերացում ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 10:46
Глава азербайджанской диаспоры в Екатеринбурге Шахин Шихлинский освобожден.
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.