Последние новости

Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Ղազարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ։

Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ առաջիկայում հայնդես կգան հայտարարությամբ։

Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի եւ բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ եւ Եվրոպա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ