ՀՀ օմբուդսմեն․ վարչապետը չունի նման լիազորություն
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ անձամբ իր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու մասին, տեղեկացնում է News.am-ը:
Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշեց, որ հայտարարությանը ծանոթ չէ, գրառումը չի տեսել: Համառություն դրսեւորելով՝ լրագրողները օմբուդսմենի համար մեջբերում ընթերցեցին:
Արդյունքում օմբուդսմենն արձանագրեց, որ Քրեադատավարական օրենսգիրքը պարտականությունների եւ իրավունքների հստակ շրջանակ է նախատեսում: Թաթոյանը նշեց, որ ըստ օրենսդրության՝ քրեական գործեր հարուցելու մասին ցուցումներ տալու լիազորությունը վերապահված է դատախազին, բայց ոչ վարչապետին, կամ որոշ դեպքերում քննչական բաժնի պետին:
«Գուցե դա ասվել է փոքր-ինչ այլ իմաստով: Ավելի լավ է հարցը, թե ինչ է նկատի ունեցել, ուղղեք իրեն՝ վարչապետին կամ նրա աշխատակազմին»,- խորհուրդ տվեց Արման Թաթոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.