Փորձագետ․ Ալիևը ձգտում է հայ ժողովրդի միասնականությունը ջարդել
Որևէ հիմք չկա չհավատալու Փաշինյանին, որ ինքը խոսել է այն մասին, ինչի մասին նախապես հայտարարել էր, որ պետք է խոսեր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Խոսելով այն մասին, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն ու ինչի է ուզում հասնել հանդիպումից հետո հայտարարելով, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել և պատերազմը դեռ չի ավարտվել՝ Պողոսյանը նշեց.
«Իմ պատկերացմամբ՝ նա մի խնդիր է դրել իր առջև ջարդել հայկական միասնականությունը: Դրա համար կարևոր չի ինքը համաձայնվել է, չի համաձայնվել նրան, ինչ խոսվել է, ինքը հանդիպումից դուրս գալուց հետո գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել ու ասել, որ ոչ մի բան չի փոխվել և ինչպես Փաշինյանն իր մեծ ասուլիսում ասել էր՝ որևէ երրորդ երկրում որևէ չինովնիկ մի բան է ասում ու Հայաստանն ալեկոծվում է: Իմանալով սա՝ Ալիևն ամբողջությամբ իր ցանկությամբ սկսեց ներկայացնել իրավիճակը: Դա էր խնդիրը ու ժամանակ շահելու ձևը»:
Թևան Պողոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը օրակարգը պետք է իր ձեռքը վերցնի ու կարողանա այն խաղացնել սեփական այլընտրանքները հզորացնելու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.